Կարևոր է նախագահի դերի բարձրացումը՝ նախագահը դառնա ժողովրդի կողմից ուղիղ ընտրվող․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
17.11.2026 | 20:09
Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր
17.11.2026 | 20:06
Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում է․ նրան ընդունել է Ալիևը
17.11.2026 | 19:52
Ազգային հերոսը՝ կոռուպցիայի համար դատապարտված․ ինչու Փիլոյանը չի զրկվել կոչումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:40
Կրպակները քանդեցին, բարեկարգումը հետաձգվեց․ Շինարարների փողոցի պատկերը՝ 1 ամիս անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:30
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3,1 միլիոնը․ հիմնական աճը՝ Երևանում և հարակից մարզերում
17.11.2026 | 19:16
Փրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհը
17.11.2026 | 19:01
Որտեղի՞ց էր այն փողը, որը տալիս էր․ Վահագն Ալեքսանյանը՝ Արսեն Գևորգյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:49
Թուրքիայի դատարանն ընդդիմադիր Sözcü TV-ն պետական ​​վերահսկողությանն է փոխանցել․ ոստիկանությունը ձերբակալել է ղեկավարներին
17.11.2026 | 18:28
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Իրանը շատ մեծ գին կվճարի
17.11.2026 | 18:22
Եթե ես վաղը բանտում մահանամ, ինձ հետ սենց չվարվեք հանկարծ․ Եղոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:15
Խցանումներից խուսափելու համար քննարկվում են կենտ ու զույգ համարներով երթևեկության սահմանափակումներ և տուգանքների խստացում․ Ավինյան
17.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու գործողությունները՝ ըստ մեղադրանքի // Պապիկյանը Բրյուսել է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 18:02
Բրազիլիայի հավաքականը խփեց 7 գոլ, Վինիսիուսի հեթ-տրիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:54
Կատարը նախազգուշացրել է՝ Իրանի հարձակումը Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի վրա սպառնում է խաղաղ բանակցություններին
Բոլորը

Սահմանադրության փոխության պրոցեսը պետք է հիմնականում այն նպատակը հետապնդի, որ այլևս երբեք քաղաքացիները կարիք չունենն սթրեսային և ոչ օրդինար ձևերով վերցնել իշխանությունը։ Այս մասին այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առցանց քննարկման ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Վերջինս կարևորեց նաև նոր սահմանադրության մեջ հստակեցնել կրոնների հավասարության սկզբունքն ու նախագահի դերի բարձրացումը։

«Մենք տեսնում ենք, որ  տարբեր ոլորտներում մեր քաղաքացիներին պարտադրվում է Հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինելը: Օրինակ՝ դա հաճախ տեսնում ենք Զինված ուժերում, որտեղ նույնիսկ այլ ազգության ներկայացուցիչները, օրինակ եզդիները, որոնք չեն ուզում և ոչ մի կերպ չպետք է լինեն Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, նույնիսկ իրենց պարտադրում են, որ մեր եկղեցու կրոնական ծեսերն անեն: Այս առումով կարևոր է Սահմանադրությամբ հստակեցնել, որ բոլոր կրոնները գաղափարախոսական առումով հավասար են»,- մասնավորապես նշեց Իոաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։