Բաշինջաղյանի «Աշուն» կտավը հանգրվանել է Հայաստանի ազգային պատկերասրահում

Լուրեր

26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
Բոլորը

Հայ նշանավոր նկարիչ, ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիր Գևորգ Բաշինջաղյանի «Աշուն» (1910 թ.) կտավը համալրել է Հայաստանի Ազգային պատկերասրահի հավաքածուն։ Այն պատկերասրահին է նվիրել Արթիկի քաղաքապետի տեղակալ Բորիս Ավագյանը, որը կտավը ժառանգել է պապից՝ ակադեմիկոս Բորիս Ավագյանից։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Ազգային պատկերասրահում այսօր նվիրատվության արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ։

Արայիկ Հարությունյանն նշել է, որ արդեն մի քանի ամիս, համավարակի տարածման կանխարգելման և անվտանգության նկատառումներից ելնելով, փակ են մշակութային գանձարանների դռները, որոնցից է պատկերասրահը և խորհրդանշական է, որ բացվելուն պես՝ ազգային պատկերասրահի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու և վայելելու կերպարվեստի հրաշալի ստեղագործություններից մեկը: Նախարարը հույս է հայտնել, որ երբ առաջիկայում պատկերասրահի դռները բացվեն՝ կտավը շատ այցելուների կգրավի։

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Բորիս Ավագյանին և նրա ընտանիքի անդամներին նվիրաբերության համար. «Հարգելի պարոն Ավագյան, Բաշինջաղյանի այս գեղեցիկ ստեղծագործությունը կարող էին վայելել Ձեր ընտանիքի անդամները, շրջապատի մարդիկ, բայց Դուք այն նվիրում եք Հայաստանի ազգային պատկերասրահին, որ մեր քաղաքացիները, մշակութասեր հանրությունը կարողանա հաղորդակցվել արվեստի այս գործին»,- ասել է նախարար Ա. Հարությունյանը և հավելել, որ այս առաքինի քայլը միգուցե խթանիչ և լրացուցիչ զարկ կլինի մյուս նվիրատուների համար՝ փոխանցելու իրենց ունեցած արվեստի գործերը և վայելելու այն թանգարանի այցելուների հետ: