Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները դարձյալ սրվել են

Լուրեր

26.09.2026 | 13:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.09.2026 | 13:33
ChatGPT-ի օգտատերերի 53 պատկեր է արտահոսել․ OpenAI-ն հայտնել է ԱԲ գործակալների նոր միջադեպի մասին
26.09.2026 | 13:06
Հայաստանն ու Ռուանդան համաձայնագիր են ստորագրել հատուկ անձնագրերով քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին
26.09.2026 | 12:45
Նավթի գները նվազել են
26.09.2026 | 12:34
Մոլդովան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ վառելիքի թանկացման և ջրի պակասի պատճառով
26.09.2026 | 12:21
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
26.09.2026 | 12:00
Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
26.09.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ
26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
Բոլորը

Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները դարձյալ լարված են։ Լարվածության պատճառը Թուրքիայի նոր սադրանքներն են, գրում է ermenihaber-ը։

Տարբեր պատրվակներով Թուրքիան շարունակում է ոտնձգություններ իրականացնել Հունաստանի տարածքների նկատմամբ՝ խախտելով վերջինիս ինքնիշխանության իրավունքը։

Հուլիսի 21-ին թուրքական կողմը հայտարարել էր «Օրուչ Ռեիս» նավի մասնակցությամբ հունական Մեիս կղզու հարավային և արևելյան հատվածներում սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու իր մտադրության մասին։ Հունաստանի արտգործնախարարությունն անմիջապես հանդես է եկել Թուրքիայի այդ մտադրությունը դատապարտող հայտարարությամբ։

Թուրքիայի ԱԳ նախարարությունն էլ հակադարձել է՝ փորձելով արդարացնել իր քայլերը իբր միջազգային իրավունքով նախատեսված նորմերով։

Հունաստանն իր հերթին հաստատակամ է տրամադրված Թուրքիայի նմանատիպ ոտնձգությունները կանխելու առումով և հայտարարել է, որ եթե Թուրքիան հետքայլ չկատարի, ապա Եվրոպական Միությունը պարտավոր է խիստ պատժամիջոցներ կիրառել վերջինիս նկատմամբ։