Տարկետում ստացած ֆուտբոլիստներից քանի՞սն են գոլ խփել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կառավարությունը վաղվա նիստում 15-րդ չզեկուցվող հարցով որոշում է կայացնելու պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ 7 ֆուտբոլիստի: Սա բացառիկ որոշում չէ: Կառավարության բազմաթիվ նիստերում լինում են տարկետումներ մի շարք սպորտաձևերի հավաքականների անդամների մասով:

Հուլիսի 13-ի նիստում, օրինակ, տարկետում տրվեց 32 հոգու, որոնց մի մասը ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի անդամներ էին: Հուլիսի 27-ի նիստում տարկետում տրվեց ջրացատկ, աշտարակացատկ, մարմնամարզություն, ազատ ոճի ըմբշամարտ և այլ սպորտաձևերի ներկայացուցիչների: Օգոստոսի 31-ի նիստում տարկետում տրվեց բասկետբոլի մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքական թիմի անդամներին և ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի անդամներին։ Սեպտեմբերի 7-ի նիստում տարկետում ստացան բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի 7 անդամներ և այլն:

Կառավարությունը տարկետումը հիմնավորում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացմամբ, մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությամբ, մեդալներով մեր երկրի մարզական պատվի բարձրացմամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-ին ստորագրեց ԱԺ ընդունած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունները, որոնց արդյունքում շարունակականության նպատակով տարկետումը վերանում է: Օրենքի դեմ օրեր շարունակ ուսանողները բողոքում էին, իսկ այժմ կլոր սեղան քննարկումներ են իրականացնում խորհրդարանի ու կառավարության հետ: Կրթության և գիտության նախարարությունը պնդում է, թե բոլորը պետք է գնան բանակ, քանի որ միևնույն է՝ գիտությունը չի օգտվում:

Հարց է առաջանում, թե ինչո՞ւ, օրինակ, պետպատվեր ընդունվողներին տանել բանակ, իսկ ազգային հավաքականի ֆուտբոլիստին՝ ոչ: Եթե մենք հաշվում ենք, թե ուսման տարկետում ստացածներից քանիսն է դարձել գիտնական, նույն տրամաբանությամբ, եկեք հաշվենք, թե տարկետում ստացած ֆուտբոլիստներից քանիսն են հավաքական խաղերում գոլ խփել:

Եթե Հայաստանում գիտությունը գնալով անկում է ապրում՝ միջոցների սղության պատճառով, ապա հայաստանյան ֆուտբոլի վիճակը է՛լ ավելի անմխիթար է. ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ֆուտբոլի մեր ազգային հավաքականը 90-րդն է:

Ընդունելով կառավարության և օրենքին կողմ գործիչների հիմնավորումը, թե հաճախ երիտասարդները բանակ չգնալու համար խցկվում են բուհի անվճար համակարգ, ուզում ենք հարցնել, հնարավոր է, չէ՞, որ նրանք նույն նպատակով դառնան ազգային հավաքականի ֆուտբոլիստ: Միևնույն է՝ 11 հոգու մտցնում են խաղադաշտ, 28-ին՝ տարկետում տալիս: Ի վերջո՝ հավաքականի հորիզոնականը ցույց է տալիս, որ այնտեղ իրոք կարող են լինել մարդիկ, որ հավաքական են մտել զուտ բանակ չգնալու համար:

Սևակ Հակոբյան