«Շատ լկտի տեքստ էր, դժվար այդ պերսոնաժները «ինքնասպան» լինեին». Մարգարիտա Սիմոնյանի խոստացված ցուցակի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
29.08.2026 | 13:16
Երիցվանքում պեղումների առաջին փուլն ավարտվել է․ հայտնաբերվել են նոր տվյալներ համալիրի պատմության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Ռուսական քարոզչամեքենայի՝ Russia Today հեռուստաալիքի և «Սպուտնիկ» գործակալության գլխավոր խմբագիր, հայազգի Մարգարիտա Սիմոնյանն իր վերջին ֆեյսբուքյան գրառումը, որտեղ պնդում էր, որ Ռուսաստանը բարոյական իրավունք ունի թքելու Հայաստանի վրա, շարունակեց պնդմամբ, թե այն հրապարակելուց հետո իրեն են դիմել բազմաթիվ հայազգի հայտնի գործիչներ՝ ասելով, թե միանում են իր գրառմանը, և խոստացավ երկուշաբթի հրապարակել նրանց ցուցակը։ Այսօր չորեքշաբթի է, սակայն Սիմոնյանն այդպես էլ չի հրապարակել խոստացված ցուցակը, միայն երեկ ֆեյսբուքում գրել է, թե քանի որ գրառումն այնքան աղմուկ է բարձրացրել, որ ստորագրել ցանկացողներն անընդհատ զանգում և գրում են իրեն, ինքն անուններ կտա մի փոքր ուշ, երբ նրանք կդադարեն զանգել և գրել:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ավելի քան վստահ է, որ Մարգարիտա Սիմոնյանը չի կարողացել որևէ ստորագրություն հավաքել: Ըստ նրա՝ Սիմոնյանի գրառման տակ ոչ ոք ստորագրություն չի դնի, քանի որ դա հավասարազոր կլինի ինքնասպանության:

Իսկ ահա իրավապաշտպան Նինա Կարապետյանցը տալիս է հավանական անուններ, թե ովքեր կարող են միանալ Սիմոնյանի գրառմանը:

Մարգարիտա Սիմոնյանի գրառումը Երևանում որոշ շրջանակների կողմից ընկալվեց պաշտոնական Մոսկվայի և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշում: Սա հիմնավորվում էր նրանով, որ Մարգարիտա Սիմոնյանը պետական միջոցներով սնվող և Ռուսաստանի սահմաններից դուրս ռուսական քարոզչություն իրականացնող «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիրն է:

Ստյոպա Սաֆարյանը, սակայն, աղմկահարույց գրառումից հետո Մարգարիտա Սիմոնյանի քայլերը վերլուծելով, ասում է՝ Կրեմլի մակարդակով նրան դիտողություն են արել:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ Մարգարիտա Սիմոնյանի գրառման վերաբերյալ հոդվածը ՀԱՊԿ-ի համացանցային էջերում հրապարակելը որակում է մեղսունակության սահմանների հատում: Նա, միաժամանակ, նշում է, որ Մարգարիտա Սիմոնյանը լուրջ խնդիրներ ունի ռուսական վերնախավի հետ, ուստի հաճոյանալու համար նման գրառումներ է կատարում:

Հուլիսի 18-ի գրառմամբ Մարգարիտա Սիմոնյանը Հայաստանի իշխանություններին մեղադրել էր նաև ազգությամբ հայ ռուսաստանցի գործարարներին Հայաստանից վռնդելու համար: Ստյոպա Սաֆարյանը չի բացառում, որ Մարգարիտա Սիմոնյանն ակնարկում է այն անձանց, որոնք հեղափոխությունից հետո հանգրվանել են Ռուսաստանում՝ խուսափելով արդարադատությունից:

Հիշեցնենք՝ այս պահին հետախուզման մեջ գտնվողներից Ռուսաստանում են 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած, սահմանադրական կարգի տապալման փորձի մեջ մեղադրվող Միքայել Հարությունյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային բիզնեսմեն Միհրան Պողոսյանը։ Ոչ պաշտոնական տեղեկություններ կան նաև բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի՝ այնտեղ գտնվելու մասին:

Այս ցանկից առնվազն Միհրան Պողոսյանը, Արամ Հարությունյանը և Գագիկ Բեգլարյանը, թեև պետական պաշտոնյաներ էին, բայց ահռելի կարողություն էին դիզել և տարատեսակ բիզնեսների տեր դարձել։ Ստյոպա Սաֆարյանը չի բացառում, որ Մարգարիտա Սիմոնյանը հենց նրանց շահերը սպասարկելու համար է նման գրառում կատարել:

Նինա Կարապետյանցն իր հերթին նշում է, որ նրանց վերադարձին բոլորն են սպասում, քանի որ այդ անձինք պետք է պատասխան տան արդարադատության առաջ:

Ի դեպ, Մարգարիտա Սիմոնյանի՝ շատերի զայրույթն առաջացրած գրառումից մի քանի օր անց միայն նրա ամուսինը՝ հայազգի կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը հայտարարեց, որ ստորագրում է կնոջ գրած յուրաքանչյուր բառի տակ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան