Խոշոր հարկատուների հարկերը 3.5%-ով նվազել են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ․ վերլուծություն

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

1000 խոշոր հարկատուների կողմից 2020թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի վերաբերյալ ՀՔՀԱԿ հասարակական կազմակերպությունը վերլուծություն է իրականացրել։

Դրանում ներկայացվում է, որ 2020 թվականի առաջին 6 ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է 492.7 մլրդ դրամ, ինչը 3.5%-ով պակաս է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, սակայն շուրջ 46 մլրդ դրամով գերազանցում է 2018թ. Մակարդակը:

Առաջին կիսամյակում, նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, փոքր-ինչ նվազել է 50 և 100 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը, մյուս կողմից` 10 խոշորագույնների պարագայում թույլ աճ է գրանցվել:

Այսպես, 2020-ի առաջին 6 ամիսներին 10 խոշորագույն հարկատուները պետական բյուջե են վճարել 135 մլրդ դրամ հարկ, 2019-ին` 131 մլրդ դրամ, 2018-ին` 114 մլրդ դրամ: Խոշորագույն 100-յակը վճարել է 302 մլրդ դրամի հարկ, որը նախորդ տարվա համեմատությամբ պակաս է 12 մլրդ դրամով, սակայն գերազանցում է 2018-ի ցուցանիշը:

Այսպիսով՝ խոշոր հարկատուների առաջին տասնյակում են գտվում «Գրանդ Տոբակո» ընկերությունը՝ 26,3 մլրդ, «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 26 մլրդ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան»-ը՝ 21․7 մլրդ, «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը՝ 12,8 մլրդ,  «Սիփիէս օիլ»-ը՝ 9,7 մլրդ, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը՝ 9,57 մլրդ, «Ֆլեշ»-ը՝ 8 մլրդ, « Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն՝ 6,9 մլրդ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»,-ը ՝ 6,9 մլրդ, «ՄՏՍ Հայաստան»-ը՝ 6,9 մլրդ։

100 խոշորագույն հարկատուների կողմից վճարվել է 302 մլրդ դրամի հարկ, որըü 12 մլրդ դրամով պակաս է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, սակայն 20 մլրդ դրամով գերազանցում է 2018թ. մակարդակը։

Վերլուծությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։