Լոռու մարզի բնակիչը ձերբակալվել է մոր սպանության կասկածանքով

Լուրեր

12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:44
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ
12.10.2026 | 14:37
ՌԴ-ի փոխարեն ո՞ւր է գնացել հայկական միրգը․ պետությունը փոխհատուցել է արտահանված ծավալի շուրջ 90%-ը 
12.10.2026 | 14:30
29 տարով՝ 240 մլն դոլարի վարկ․ ԱԺ-ն քննարկում է տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:23
Թրամփի հատուկ բանագնացները հետաձգել են Մոսկվա այցը․ Axios
12.10.2026 | 14:17
Իրանից շուրջ 70 կգ «մարիխուաննա» է տեղափոխվել Հայաստան․ 2 անձ կալանավորվել է
12.10.2026 | 14:08
Իշաոտնուկների վրա բերենք նախագահներին նստացնե՞նք․ պարո՛ն Կարապետյան, Ձեր տան աթոռների արժեքը կասե՞ք․ Տարոն Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:00
Պարոն Ալեքսանյան, շատ եք ուզո՞ւմ, տոմս առնենք Կալուգա թռե՛ք, Կալուգան տեսեք․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:52
Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:43
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
Բոլորը

2020թ. հուլիսի 19-ին՝ ժամը 21:05-ին, Լոռու մարզի բնակչուհուց ահազանգ է ստացվել է այն մասին, որ չի կարողանում կապ հաստատել Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասում բնակվող մոր հետ: Ահազանգին անմիջապես արձագանքել են օպերատիվ խումբը և ԱԻՆ աշխատակիցները, որոնք մուտք են գործել բնակարան, որտեղ հայտնաբերել են նույն բնակարանի 58-ամյա բնակչին, իսկ բնակարանի տարբեր հատվածներում՝ արնանման հետքեր:

ՀՀ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով՝ 2020 թ.հուլիսի 17-ին` ժամը 17:00-ի սահմաններում, 58-ամյա տղամարդը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տանը գտնվող կենցաղային գործիքներով, հարվածներ է հասցրել 87-ամյա մոր մարմնի տարբեր հատվածներին` սպանելով նրան, ապա մասնատել և պոլիէթիլենային փաթեթներով մարմնի մասերը տեղափոխել է նույն թաղամասում գտնվող աղբարկղ և փորձել այրել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն)  1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացնում է քննչական խումբը: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Առերևույթ հանցագործություն կատարած անձի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ բնակարանի տարբեր հատվածներից հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, առերևույթ հանցագործության գործիքներ հանդիսացած կացին, սղոց, մուրճ, նավթամթերքներ և գորգ՝ արնանման հետքերով:

Պարզվել է, որ 58-ամյա տղամարդը հաշվառված է հոգենյարդաբանական դիսպանսերում՝ մնացորդային շիզոֆրենիա ախտորոշմամբ։

2020 թ. հուլիսի 20-ին վերջինս ձերբակալվել է՝ մորն սպանելու կասկածանքով: 2020 թ. հուլիսի 20-ին՝ ժամը 09:30-ին, Լոռու մարզի Արջուտ համայնքում գտնվող աղբավայրում իրականացված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 87-ամյա կնոջ դիակի մասերը՝ կիսայրված վիճակում:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: