ՄԻՊ-ը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ 794 բողոք է ստացել

Լուրեր

17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
17.11.2026 | 20:09
Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր
17.11.2026 | 20:06
Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում է․ նրան ընդունել է Ալիևը
17.11.2026 | 19:52
Ազգային հերոսը՝ կոռուպցիայի համար դատապարտված․ ինչու Փիլոյանը չի զրկվել կոչումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:40
Կրպակները քանդեցին, բարեկարգումը հետաձգվեց․ Շինարարների փողոցի պատկերը՝ 1 ամիս անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:30
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3,1 միլիոնը․ հիմնական աճը՝ Երևանում և հարակից մարզերում
17.11.2026 | 19:16
Փրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհը
17.11.2026 | 19:01
Որտեղի՞ց էր այն փողը, որը տալիս էր․ Վահագն Ալեքսանյանը՝ Արսեն Գևորգյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:49
Թուրքիայի դատարանն ընդդիմադիր Sözcü TV-ն պետական ​​վերահսկողությանն է փոխանցել․ ոստիկանությունը ձերբակալել է ղեկավարներին
17.11.2026 | 18:28
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Իրանը շատ մեծ գին կվճարի
17.11.2026 | 18:22
Եթե ես վաղը բանտում մահանամ, ինձ հետ սենց չվարվեք հանկարծ․ Եղոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:15
Խցանումներից խուսափելու համար քննարկվում են կենտ ու զույգ համարներով երթևեկության սահմանափակումներ և տուգանքների խստացում․ Ավինյան
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ ստացել է 794 դիմում-բողոք։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Բողոքները Մարդու իրավունքների աշխատակազմը ստացել է ինչպես գրավոր, այնպես էլ՝ բանավոր։ Բացի այդ, իրականացրել է նաև զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում:

Միջոցառումների վերաբերյալ ստացված բողոքներում բարձրացված խնդիրները կարելի է բաժանել երկու խմբի՝

  • տեխնիկական բնույթի խնդիրներ,
  • իրավական անհրաժեշտ կարգավորում պահանջող խնդիրներ։

Մարդու իրավունքների պաշտպանը, կարևորելով հակաճգնաժամային միջոցառումները, այդուհանդերձ, արձանագրում է, որ կարևոր է դրանց հասցեականությունը, որով ավելի կընդգծվի պետության պատրաստակամությունը միջոցառումների հետ կապված յուրաքանչյուր խնդիր վերացնելու հարցում: Արտակարգ դրության պայմաններում պետության իրավական բեռը մեծանում է, ինչն ավելի է պարտավորեցնում պետությանը բոլոր լուծումներն իրականացնել մարդկանց համար հնարավոր բարենպաստ պայմաններով: