Աջակցություն հակառակորդի ագրեսիայից տուժած համայնքների բնակիչներին

Լուրեր

29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
29.08.2026 | 13:16
Երիցվանքում պեղումների առաջին փուլն ավարտվել է․ հայտնաբերվել են նոր տվյալներ համալիրի պատմության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

«Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցում է հակառակորդի կրակոցների հետևանքով տուժած Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Պառավաքար, Չորաթան, Այգեձոր և Բերդ համայնքներում ապրող 500 կարիքավոր ընտանիքների, այդ թվում՝ ռազմական գործողությունների հետևանքով այս օրերին ապաստարաններում պատսպարվածներին։ «Նրանց բոլորին տրամադրում ենք առաջին անհրաժեշտության սննդամթերք, հագուստ և կոշիկ։ Կարիքավորների ցանկը տրամադրել է Տավուշի մարզպետարանը։

Տավուշը մշտապես «Երևան իմ սեր» հիմնադրամի խորհրդի նախագահ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուշադրության կենտրոնում է։ Նախորդ ամիսներին հիմնադրամն արդեն աջակցություն էր ցուցաբերել մարզի սահմանամերձ համայնքներում ապրող ավելի քան 700 ընտանիքի»,- ասել է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը:

Սոցիալական աջակցության ծրագրի այս փուլը հիմնադրամն իրականացնում է սիրիահայ գործարար Գաբրիել Չենբերջյանի մասնակցությամբ։ Վերջին ամիսներին «Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցություն է տրամադրել մոտ 2․000 ընտանիքի։ Սոցիալական աջակցության տրամադրումն առաջիկայում ևս շարունակվելու է։