Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին  է ներկայացրել Ռազմարդյունաբերական կոմիտեի նորանշանակ նախագահ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին

Լուրեր

16.06.2026 | 11:22
Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են․ ներգրավված են մեծ թվով փրկարարներ և ոստիկաններ
16.06.2026 | 11:07
Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվող անապահովության գնահատման նոր համակարգին նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
16.06.2026 | 11:07
Արման Թաթոյանը ներկայացնում է ԿԸՀ դիմումը և ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ
16.06.2026 | 11:05
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
16.06.2026 | 10:46
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան․ հարված է հասցվել տեղի նավթավերամշակման գործարանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 10:37
Կաբո Վերդեի հավաքականի դարպասապահի հետևորդների թիվը 50 հազարից հասել է 5,5 միլիոնի
16.06.2026 | 10:24
Քալիֆորնիայում B-52 ռմբակոծիչի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել
16.06.2026 | 10:21
Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ
16.06.2026 | 10:10
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ հավաքականի մարզիչը հեռացվել է մեկնարկային խաղից հետո
16.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2025 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը. ՈՒՂԻՂ
16.06.2026 | 09:50
Ոչ-ոքիների օր՝ ԱԱ-2026-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
16.06.2026 | 09:30
Սևան քաղաքում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
16.06.2026 | 00:58
ԱԱ-2026․ Բելգիան խուսափեց պարտությունից Եգիպտոսի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 23:45
«Կրկնակի վանդալիզմ»․ բրոնզագույն սե՞պ հայ-ռուսական հարաբերություններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին  է ներկայացրել ՀՀ վարչապետի որոշմամբ Ռազմարդյունաբերական կոմիտեի նորանշանակ նախագահ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին:

«Հակոբ Արշակյանը շնորհավորել է Արտակ Դավթյանին նշանակման կապակցությամբ, ընդգծել վերջին օրերին ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների մշակած նորագույն տեխնոլոգիաների՝ իրենց մասին բարձրաձայնող հաջողությունները, Պաշտպանության նախարարության, զինված ուժերի կողմից այդ միջոցների արհեստավարժ կիրառումը։ ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն այն է, որ միմյանց հետ աշխատելով ստեղծվեն այնպիսի տեխնոլոգիական ուղղություններ ու լուծումներ, որոնք կտրամադրվեն ՀՀ զինված ուժերին՝ պաշտպանության ոլորտում նշանակալի արդյունքների հասնելու համար։

«Վերջին շրջանում Ձեր մասնակցությամբ, որպես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, լուրջ աշխատանք է կատարվել ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մշակման շրջանակներում։ Հուսով եմ Ձեր գլխավորությամբ այդ աշխատանքներն արագ կամփոփվեն և մենք մոտ ապագայում առիթ կունենանք արդյունքները ներկայացնելու Կառավարությանը: Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որ ի պաշտոնե սկսեք այդ ռազմավարության կիրառման ամբողջական գործընթացը»,- նշել է Հակոբ Արշակյանը:

Արտակ  Դավթյանն շնորհակալություն է հայտնել և նշել, որ ծառայության ընթացքում գործակցել է, քաջատեղյակ է ոլորտի գործունեությունից հատկապես ԶՈՒ-ի կողմից ներկայացվող պատվերների մասով: Նա ընդգծել է կոմիտեի մասնագետների արհեստավարժությունը և համոզմունք հայտնել, որ համատեղ ուժերով կկարողանան առավել առաջանցիկ զարգացում ապահովել»,- ասված է ԲՏԱՆ-ի տարածած հաղորդագրությունում:

 

Արտակ Մաթևոսի Դավթյան (Կենսագրություն)

Արտակ Մաթևոսի Դավթյանը ծնվել է 1970թ.՝ Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում:

Կրթությունը

Ավարտել է Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցը։

1987-1990թթ. սովորել է Մոսկվայի  բարձրագույն համազորային, հրամանատարական ուսումնարանում։

1995թ. ընդունվել և 1998թ. ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։

Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։

Զինվորական ծառայությունը

1990 թվականից մասնակցել է Շահումյանի, Զանգեզուրի և Հորադիսի մատույցներում մղվող բոլոր մարտական գործողություններին։

Լուսակերտի բրիգադով Մեղրիում, ապա Կապանում մասնակցել է Եղվարդ և Ագարակ գյուղերի պաշտպանական գործողություններին, Սրաշենի ազատագրմանը։

1991թ. փետրվարից ծառայել է ՀՀ ՆԳՆ առընթեր հատուկ գնդում։

1992-ից մինչև 2020թ. հուլիսի 17-ը ծառայել է ՀՀ ԶՈւ-ում՝ դասակի հրամանատարից մինչև զորամասի, զորամիավորման  հրամանատար, Գլխավոր շտաբի պետ։

1998 թվականից եղել է բանակային կորպուսի շտաբի պետ, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։

2007թ. հուլիսի 20-ից  մինչև 2009թ. հունվարի 31-ը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։

2009թ. հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ:

2018թ. մայիսի 24-ից  մինչև 2020թ. հունիսի 8-ը հանդիսացել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ:

Ամուսնացած է, ունի 3 որդի։


Պարգևները և կոչումները

  • Գեներալ-լեյտենանտ (2018թ.),
  • Արիության մեդալ (2000թ.),
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2008թ.),
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2015թ.),
  • «Վարդան Մամիկոնյան» շքանշանով (2011թ.),
  • Պարգևատրվել է նաև մի շարք գերատեսչական մեդալներով։