Ադրբեջանցիներն ասում էին՝ Երևանում չայ են խմելու, բայց երևի մենք Նախիջևանում իրենց շաքար տանք․ Սասուն Միքայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 14:37
ՌԴ-ի փոխարեն ո՞ւր է գնացել հայկական միրգը․ պետությունը փոխհատուցել է արտահանված ծավալի շուրջ 90%-ը 
12.10.2026 | 14:30
29 տարով՝ 240 մլն դոլարի վարկ․ ԱԺ-ն քննարկում է տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:23
Թրամփի հատուկ բանագնացները հետաձգել են Մոսկվա այցը․ Axios
12.10.2026 | 14:17
Իրանից շուրջ 70 կգ «մարիխուաննա» է տեղափոխվել Հայաստան․ 2 անձ կալանավորվել է
12.10.2026 | 14:08
Իշաոտնուկների վրա բերենք նախագահներին նստացնե՞նք․ պարո՛ն Կարապետյան, Ձեր տան աթոռների արժեքը կասե՞ք․ Տարոն Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:00
Պարոն Ալեքսանյան, շատ եք ուզո՞ւմ, տոմս առնենք Կալուգա թռե՛ք, Կալուգան տեսեք․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:52
Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:43
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
12.10.2026 | 13:40
Ձեր պատկերացմամբ՝ քոսոտ ծայրագավառը իրան դրել ա պետության տեղ, միջոցառում ա կազմակերպում․ Ալեքսանյանը՝ ՀՀ-ում COP17-ի անցկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:27
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Երկրապահ» կամավորականների միության վարչության նախագահ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ

-Պարոն Միքայելյան, նախ կխնդրեմ նշեք, թե ինչպե՞ս եք գնահատում այս օրերին մեր Զինված ուժերի աշխատանքը և ի՞նչ եք կարծում՝ սահմանին առկա լարվածությունն արդյոք կարո՞ղ է վերաճել լայնածավալ ռազմական գործողությունների։

-Արդեն 5-րդ օրն է, որ կիրառվում են սադրիչ գործողություններ Տավուշի ուղղությամբ, բայց դրանք կասեցվում են մեր բանակի մարտունակության, գրագետ և պատասխանատու քայլերի շնորհիվ։ Արդեն պարզ է, որ Ադրբեջանն էլ ուրիշ հնարավորություն չունի, որ գա բանակցության և այս ամեն ինչը խաղաղվի։ Իսկ հետագա լայնածավալ հարձակումները, ինձ թվում է, հնարավոր չեն, որովհետև թե՛ Ապրիլյան քառօրյայի ժամանակ, թե՛ հիմա, թե՛ ընդհանուր սադրիչ գործողությունների ժամանակ կամ դիվերսիոն հարձակումների ժամանակ իրենք միշտ պատասխան են ստացել և լռել։ Սա հերթական փորձն էր, որը կանխվեց մեր Զինված ուժերի կողմից։

-Այս օրերին մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում, մասնավորապես՝ Բաքվում, ցույցեր են տեղի ունենում, որոնց ժամանակ մինչև անգամ տեռորիստական կոչեր են հնչում՝ կապված Հայաստանի և Արցախի հետ։ Ադրբեջանն այս օրերին սպառնում է Մեծամորի ատոմակայանը խոցել։ Ի՞նչ եք կարծում՝ իրենք կգնա՞ն այդ քայլին և ի պատասխան Հայաստանի քայլերն ինչպիսի՞ն պետք է լինեն։

-Հնարավոր չի՝ իրենք նման քայլի գնան․ ընդամենն անճարությունից ելնելով՝ ինչ-որ բաներ են ասում, հաթաթա են տալիս։ Թող իրենք հասկանան, որ կա ատոմակայանի գերեզմանոց և Աստված մի արասցե, եթե գնան նման քայլի, մենք ուրիշ քայլերի կդիմենք։

-Բայց փաստորեն, տեսնում ենք, որ նման հայտարարություն է Ադրբեջանի կողմից հնչում, բացահայտ սպառնալիք է․․․

-Անճարության ոռնոց է դա։ Բազմիցս բոլորս ականատես ենք եղել, որ իրենք փորձել են դիվերսիոն հարձակումներ անել, բայց հակահարված են ստացել։ Կարևորն այն է, որ մենք ազգովի լինենք համախմբված․ Սփյուռք, Հայաստան, Արցախ և պատրաստ լինենք պատերազմի։

-Պարոն Միքայելյան, իրենք մշտապես հայտարարում էին․ պետք է գնանք, Երևանում թեյ խմենք, պետք է գրավենք Արցախը, մերն է Արցախը, մեր պատմական հայրենիքի մի մասն է։ Ինչի՞ համար են նման հայտարարություններ արվում։

-Իրենք ասում են՝ էս կանենք, էն կանենք։ Բայց մենք, փաստացի, մեր գործողություններն արել ենք 90-ական թվերին՝ չունենալով բանակ։ Փառք ու պատիվ մեր տղերքին, ԵԿՄ-ին, կամավորականներին, որ չունենալով բանակ, սպարապետ Վազգեն Սարգսյանը կարողացավ համախմբել մեզ բոլորիս։ Մենք ազատագրեցինք Արցախ աշխարհը։ Շատերը չեն տեսել, թե ինչ կրակ էր թափվում Արցախի վրա։

-Երեկ կրակոցներ են հնչել նաև Նախիջևանի ուղղությամբ։ Եվ գիտենք, որ Թուրքիան բացահայտ աջակցություն էր հայտնել Ադրբեջանին՝ այս իրավիճակում։ Նախիջևանի մասով կարո՞ղ են լինել սպառնալիքներ և այս պարագայում մեր քայլերն ինչպիսի՞ն պետք է լինեն։

-Դե իրենք ասում են՝ մենք պիտի Երևանում չայ խմենք, թե սուրճ։ Բայց մենք երևի Նախիջևանում իրենց շաքար տանք՝ չայով սուրճ խմեն, երբ իրենք արդեն հանձնած լինեն Նախիջևանը։ Կարևորը, որ մենք խելոք, համախմբված լինենք։ Դուք գիտեք՝ այս վերջին ժամանակաշրջանում՝ նոր իշխանության օրոք, մեր բանակն ուրիշ կարգի բանակ է դարձել։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Մերի Մարտիրոսյան