Պատվաստումների նույնիսկ կարճաժամկետ դադարեցումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ․ Գայանե Սահակյան

Լուրեր

09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Այս տարվա ընթացքում արդեն ունեցել ենք խոզուկի 2 դեպք, իսկ նախորդ տարի խոզուկի դեպքեր չեն գրանցվել։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Վերջինս նշեց, որ պետք է զգոն լինել, քանի որ առողջապահական ամբողջ համակարգն այս պահին ուղղորդված է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին:

«Ինչ խոսք, մեզ բոլորովին ձեռք չի տա, որ մի խնդրի հետ ունենանք մեկ այլ խնդիր։ Կարմրուկի, կարմրախտի առումով ևս շատ զգայուն միջավայր է»,- նշեց Սահակյանը։

Նրա խոսքով՝ պատվաստումների նույնիսկ կարճաժամկետ դադարեցումը կամ ուշացումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, քանի որ մենք մեր երկրում ունենք հիվանդություններ, որոնք դեռևս գերակա են․ «Օրինակ՝ կապույտ հազ, այն մշտապես կա նույնիսկ կորոնավիրուսային հիվանդության այս համավարակային պայմաններում մենք դեպքեր ենք գրանցում կապույտ հազի։ Եթե կարճաժամկետ դադարեցնենք կամ դանդաղեցնենք պատվաստումների կատարողականը, անմիջապես ընկալողունակությունը ավելանում է, և այդ վիրուսը անմիջապես գտնում է նրանց, ովքեր պաշտպանված չեն»,- ասաց Գայանե Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։