Ոստիկանությունը բացահայտել է ՀՖՖ-ի և «Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» տնօրինության ապօրինությունները

Լուրեր

11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
Բոլորը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՖՖ-ի նախկին նախագահին փաստացի պատկանող մի ընկերության և ֆեդերացիայի «տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» միջև 2013-ից 2018 թվականների ընթացքում կնքվել են ծառայությունների մատցուման պայմանագրեր՝ տարբեր տարիքային խմբերի սաների ուսումնամարզական հավաքներ անցկացնելու վերաբերյալ։

«Պարզվել է, որ «տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» տնօրինությունը, նախապես պլանավորելով միայն որոշ ուսումնամարզական հավաքների անցկացումը, առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2013-ից 2018 թվականների ընթացքում կազմել, հաստատել և իրենց ստորագրությամբ վավերացրել են ՀՖՖ-ի նախկին նախագահին փաստացի պատկանող ընկերության հետ կնքնված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնց հիման վրա հիշյալ ընկերությանը փոխանցվել է ընդհանուր 178 միլիոն  878 հազար դրամ, ինչից հետո մասամբ` թերի, իսկ որոշ դեպքերում էլ ընդհանրապես չմատուցված ծառայությունների վերաբերյալ կազմվել են կատարողական ակտեր, որոնց մեջ ներառվել են նշված գումարների չափով մատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ։ Ապօրինությունների արդյունքում` յուրացման եղանակով հափշտակվել է 120 միլիոն 721 հազար դրամ։ Դեպքի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե»,- ասված էՈստիկանության տարածած հաղորդագրությունում: