Տավուշի սահմանապահ գյուղերի ռմբակոծությունների հիմնական թիրախ են եղել Այգեպար, Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ համայնքները և Բերդ քաղաքը

Լուրեր

12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:44
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ
Բոլորը

«Երեկ՝ 24 ժամյա հրադադարից հետո, ադրբեջանցիները շարունակել են իրենց հարձակողական գործողությունները, որոնց մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների, Տավուշի սահմանագոտում գտնվող «Անվախ» դիրքի ուղղությամբ կեսգիշերից հետո ադրբեջանական ԶՈՒ հատուկ ստորաբաժանումների 100 զինծառայող հրետանու կրակի աջակցությամբ փորձել են հարձակվել, բայց մեր դիրքի զինծառայողների գործողությունների արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ, այդ ընթացքում կորցնելով նաև որոշակի զրահատեխնիկա: Առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ լրատվական ծառայությունն արդեն ընդունեց իրենց կորուստները: Ադրբեջանի Զինված ուժերը գործողության տապալումից հետո սկսել են հրետանակոծել Տավուշի գյուղերը: ՀՀ ՊՆ-ն հերքում է առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հայտարարությունը, թե իբր հայկական զինված ուժերը կիրառել են ԱԹՍ-ներ, որն իրենք խոցել են:

Տավուշի սահմանապահ գյուղերի ռմբակոծությունների հիմնական թիրախ են եղել Այգեպար, Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ համայնքները և Բերդ քաղաքը։ Բարեբախտաբար քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չունենք: Մեր բնակավայրերում վնասվել են տասից ավելի առանձնատներ, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ: Վնասվել է ջրագիծ՝ Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում, որի վերականգնման աշխատանքները ընթացքի մեջ են։ Վաղ առավոտյան մոբիլիզացվել են մարզի քաղպաշտպանության բոլոր խմբերը, և ինտենսիվ աշխատանքներ են ընթանում բոլոր ուղղություններով քաղաքացիական բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։ Վաղ առավոտյան ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի, շինությունների գնահատման, գույքագրման հանձնաժողով, որն ամենօրյա տեղեկատվություն պետք է տա վնասների չափի և ծավալների վերաբերյալ։ Այն բնակարանները, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի, կկառուցվեն նորերը»,- հաղորդագրություն է տարածել հայկական միասնական տեղեկատվական հարթակը: