Կիևում առևանգված երիտասարդը ՀՀ մարզպետներից մեկի աներորդին է. ՀԺ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում առևանգված հայ երիտասարդի գտնվելու վայրի մասին դեռ լուր չկա: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Կիևի հայերի շրջանում մեծ աղմուկ է ստացել այդ միջադեպը: Առաջիկա օրերին տեղի հայերը հույս ունեն լուր իմանալ մեկ շաբաթ առաջ առևանգված երիտասարդի դեպքից:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ առևանգված երիտասարդը Հայաստանի մարզպետներից մեկի աներորդին է: Վերջինիս հարազատները լուր չունեն առևանգված տղայի ոչ գտնվելու վայրի մասին, ոչ էլ անգամ՝ նրա կյանքի և առողջության մասին: Երիտասարդի տարիքը տատանվում է 25-ից 27 տարեկանի սահմանում:

Այլ մանրամասներ չենք հրապարակում, նշված անձին անվտանգություն էլ ավելի չվատթարացնելու համար:

Հիշեցենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ հայաստանյան օլիգարխներից մեկի որդուն մոտ մեկ շաբաթ առաջ առևանգել են։ Դեպքը տեղի է ունեցել Կիևում, որտեղ որդին զբաղվում է խաղային բիզնեսով։ Տեղեկություն կա, որ ընտանիքը կատարվածի մասին իմացել է ուշացումով՝ տեսախցիկների արձանագրած տեսանյութի միջոցով։ Առևանգումից հետո զոհի բնակարանից նաև գողություն է կատարվել։ Մոտ մեկ շաբաթ ընտանիքը սարսափելի սթրեսի մեջ է եղել, քանի որ որևէ տեղեկություն չեն ունեցել իրենց զավակի մասին։ Միայն երեկ հանցագործները կապի են դուրս եկել, և հույս կա, որ բանակցությունների արդյունքում կկարողանան հետ ստանալ իրենց որդուն։ Բանակցությունների մանրամասներից ոչինչ հայտնի չէ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: