Սամվել Բաբայանի դատավարությունն ավարտվեց միանգամայն կանխատեսելի վերջաբանով. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի դատավարությունն ավարտվեց միանգամայն կանխատեսելի վերջաբանով: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի դատավճռով Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման այն բանի համար, որ իբր դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել եւ պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիր, ինչպես նաեւ հանցավոր ճանապարհով ստացել է եվրո թղթադրամներ: Բայց դատաքննության ողջ ընթացքում այդպես էլ չներկայացվեցին Բաբայանի մեղքն ապացուցող հիմնավոր փաստեր:

 

Եւ, ընդհանրապես, ի սկզբանե պարզ էր, որ այս քրեական գործն իրականում քաղաքական բնույթ ունի. Բաբայանին կալանավորեցին ԱԺ ընտրությունների քարոզարշավի ամենաթեժ փուլում, քանի որ նա ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստվերային առաջնորդներից էր: Ենթադրվում էր՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած ՕՐՕ դաշինքն ԱԺ ընտրություններից հետո ծրագրել էր հետընտրական զարգացումներ, եւ Բաբայանին չեզոքացնելով՝ իշխանություններն այդ հարցը լուծեցին: Առավել եւս, երբ նա մեկ անգամ արդեն դատապարտվել էր Արցախում՝ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար: Դատավճռի հրապարակմանը զուգահեռ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի 5-րդ բրիգադի 25-ամյակի առիթով մի խումբ ազատամարտիկների պարգեւատրում էր:

 

Նկատենք նաեւ, որ Բաբայանի կողքին նույն ՕՐՕ դաշինքի առաջնորդները չկային. ո՛չ Ս. Օհանյանը, ո՛չ Ր. Հովհաննիսյանը, ո՛չ Վ. Օսկանյանը ներկա չէին դատավարությանը, նույնիսկ հետո գնահատականներ չհնչեցրին: Իսկ Բաբայանը դատավճիռն այսպես գնահատեց. «Պատվերը նորմալ կատարել են»: Նա ասաց, որ «այս երկրում մեկ մարդ է պատվիրում»:

Լրագրողներից մեկի ճշտող հարցին՝ Սերժ Սարգսյանի՞ն նկատի ունեք, արձագանքեց. «Դուք ասացիք»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բաբայանի փաստաբանը դիմելու է ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով արդարացում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: