Երևանի ավագանու այսօրվա նիստը հետաքրքիր կանցնի. ինչ հարցեր են ընդգրկված օրակարգում. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

 

«Երեւանի ավագանու այսօրվա նիստը եւս հետաքրքիր կանցնի: Օրակարգում են հուշատախտակների եւ փողոցների անվանակոչության հարցերը: Հուշաքարեր կտեղակայվեն Օֆելյա Համբարձումյանի, Նորայր Հովհաննիսյանի, Սեմյոն Հախումյանի եւ մի շարք այլ հայտնի մարդկանց ապրած շենքերի պատերին: Ինչ վերաբերում է փողոցների անվանակոչությանը, ապա «Ելք» խմբակցության բազում առաջարկներից մեկն է անցել. Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը կկոչվի Մոնթե Մելքոնյանի անվամբ: Սերգեյ Փարաջանովի անվամբ կկոչվի Հրազդանի կիրճի Փարաջանովի թանգարանին կից հատվածի փողոցը: Կենտրոն վարչական շրջանի Սարալանջից մինչեւ Լեո-Կամսար հատվածը կանվանվի Լեոնիդ Ազգալդյանի անունով: «Ելքը» դեմ է այս մոտեցմանը՝ առաջարկել էր Լենինգրադյան փողոցն անվանել հայտնի հայորդու անունով, սակայն ՀՀԿ-ական մեծամասնությունը դեմ է դրան, եւ ըստ ամենայնի կհաստատվի ՀՀԿ-ականների տարբերակը: Նիստը թե՞ժ կլինի՝ հարցրինք ՀՀԿ-ական մեր զրուցակցին։ «Չէ, չեմ կարծում, Զառան Լոս Անջելեսում միտինգի է, չնայած նրա երկու «վիշապները» կգան, իրենք էլ, «Ելքն» էլ ինչ ասեն, մենք չենք արձագանքելու»: Չե՞ք հայհոյելու։ «Չէ, չի լինի այլեւս նման բան. նախորդ նիստին տեսաք` մենք արդեն չենք արձագանքում ոչ մեկին, այդ թվում եւ նրանց տգեղ բառերին»: Ձերն էլ պակաս տգեղ չէր, եթե ոչ ավելի։ «Դե, Լեւոնն էր, էլի, քթի տակ մի բառ էր ասել, վռազ զապիս էին արել։ Մենք մեզ վաղը խելոք ենք պահելու»»:

 

Մանրամասենրը՝ թերթի այսօրվա համարում: