Միգուցե դպրոցի տնօրենները ժամանակին 150 000 են վերցրել, 100 000-ը դրել են իրենց գրպանը․ Նարեկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
11.09.2026 | 20:00
ՌԴ-ի մտցրած սահմանափակումների պատճառը Փաշինյանի քաղաքականությունն է․ ՀՀ-ն չպիտի բախումների հարթակ դառնա․ Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:54
94 տարեկանում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը` եղբոր` Հարալդ թագավորի հուղարկավորությունից 2 օր անց
11.09.2026 | 19:45
Եթե Ռուսաստանը թանկացնի գազը, ի՞նչ կարող է թանկացնել Հայաստանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:37
Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որ ներկայացրեց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը նշեց, որ վարձակալները պետք է մոտիվացված լինեն, ստեղծում են պայմաններ, որ երկարաժամկետ ներդրումներ անեն, սակայն ՊՈԱԿ-ների մոտիվացիան անհասկանալի է։

«Գիտենք, որ մարզերում դպրոցները ՊՈԱԿ-ներ են, Երևանից դուրս չկան մարզական բավարար կառույցներ, և դպրոցի սրահներն օգտագործվում են տարբեր մարզական և այլ միջոցառումների համար։ Խնդիր է առաջանում, գուցե փակվե՞ն բոլոր խմբակները»,- հարց ուղղեց նա։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը նշեց, որ օրենքի նախագծով ընդամենը մեկ տարվա տարբերակումն է հանվում, մյուս հարցերը կարգավորվում են Կառավարության որոշմամբ։ Որոշակի զեղչեր են կիրառվում սպորտային, մարզական, մշակութային, սննդի ծառայություն մատուցող վարձակալների, ինչպես նաև համապատասխան ՊՈԱԿ-ների համար։

«Շուկայական գինը մարզերում, ենթադրվում է, համապատասխանելու է մարզի գներին, նաև կիրառվելու է 50 տոկոսի չափով զեղչ։ Վարձակալի հետաքրքրությունը ևս պահպանվելու է»,- հավելեց նա։

Արմեն Եղիազարյանն արձագանքեց․ «Կարծում եմ՝ դպրոցի տնօրենները կտարակուսեն և շատ դեպքերում չեն ցանկանա տրամադրել իրենց մարզասրահները, քանի որ ժամանակին ստացել են 100 տոկոս վարձավճար և կարողացել նորոգում անել, գումար չեն ունենալու այս պարագայում և սա դեմոտիվացնող գործոն է լինելու»։

«Միգուցե պայմանագրում գրված է եղել 50 հազար դրամ, բայց 150 հազար են վերցրել և 100 հազարը դրել իրենց գրպանը։ Վարձակալը, այդուամենայնիվ, պատրաստ է լինելու շարունակել 150 հազար դրամով վարձակալել, բայց արդեն նորմալ պայմանագրով»,- արձագանքեց Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։