Կասեցումների թիվը նվազել է, սակայն կասեցվողների հանդեպ առավել խիստ մոտեցումներ են կիրառվում. ԱԱՏՄ

Լուրեր

12.10.2026 | 14:44
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ
12.10.2026 | 14:37
ՌԴ-ի փոխարեն ո՞ւր է գնացել հայկական միրգը․ պետությունը փոխհատուցել է արտահանված ծավալի շուրջ 90%-ը 
12.10.2026 | 14:30
29 տարով՝ 240 մլն դոլարի վարկ․ ԱԺ-ն քննարկում է տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:23
Թրամփի հատուկ բանագնացները հետաձգել են Մոսկվա այցը․ Axios
12.10.2026 | 14:17
Իրանից շուրջ 70 կգ «մարիխուաննա» է տեղափոխվել Հայաստան․ 2 անձ կալանավորվել է
12.10.2026 | 14:08
Իշաոտնուկների վրա բերենք նախագահներին նստացնե՞նք․ պարո՛ն Կարապետյան, Ձեր տան աթոռների արժեքը կասե՞ք․ Տարոն Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:00
Պարոն Ալեքսանյան, շատ եք ուզո՞ւմ, տոմս առնենք Կալուգա թռե՛ք, Կալուգան տեսեք․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:52
Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:43
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
12.10.2026 | 13:40
Ձեր պատկերացմամբ՝ քոսոտ ծայրագավառը իրան դրել ա պետության տեղ, միջոցառում ա կազմակերպում․ Ալեքսանյանը՝ ՀՀ-ում COP17-ի անցկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:27
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պարետի սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքները փաստում են՝ կասեցումների թիվը նվազել է, սակայն, միաժամանակ, կասեցվողների հանդեպ առավել խիստ մոտեցումներ են կիրառվում։

ԱԱՏՄ-ն այսօր միանգամից 72-ժամյա կասեցում է կիրառել 4 տնտեսավարողի նկատմամբ, որից երկուսը՝ Երեւանում։ Առավել երկարատեւ կասեցման հիմքում ԱԱՏՄ արձանագրած համակցված եւ կրկնակի խախտումներն են «Օազիս Մարկետ» ՍՊԸ-ում, «Շոկո» ՍՊԸ-ում,  «Արմեն Ղարախանյան»  եւ «Մերուժան Շահնազարյան» Ա/Ձ-ների մոտ։ Այս և այսօր կասեցման ենթարկված շուրջ 2 տասնյակ տնտեսավարողները խախտել են, մասնավորապես, թոշակային տարիքի անձանց սպասարկելու ժամանակի պահանջը, չեն պահպանել սոցիալական հեռավորությունը, ինչի հետևանքով արձանագրվել են կուտակումներ, թերի է լրացվել աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանը և այլն:

Կասեցումների միջնորդություններն ուղարկվում են պարետին ամենօրյա լայնածավալ դիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով։ Այսօր ստուգայցերն ուժեղացված ռեժիմով ընթացել են կրկին Շենգավիթ վարչական շրջանում։ Այս համայնքում բազմակի ստուգումներն արձանագրում են խախտումների նվազման դինամիկա։

ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ պարետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Տնտեսավարողի գործունեությունը, սակայն, կասեցված է համարվում այն պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցները մոտենում, տեղեկացնում են որոշման մասին և փակցնում են կասեցման թերթիկը։

Տեսչական մարմինը մեկ անգամ եւս շեշտում է՝ կրկնակի և համակցված խախտումների դեպքում 24-ժամյա կասեցումներից բացի՝ կիրառվում են վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ՝ կայացվում են 48 և 72 ժամով կասեցման որոշումներ: Պարետի որոշման չկատարումը ենթակա է վարչական պատասխանատվության։