Անցյալում գնդակահարում էին պատերազմի ժամանակ սուտ տեղեկություն տարածող «պրովոկատորներին», հիմա օրինագիծ է պետք. Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

Ադրբեջանն ամեն անգամ փորձում է «ատամ» գցել ու դա քաղաքական դիվիդենտի վերածել, բայց այս անգամ չհաջողվեց: Այսօր խորհրդարանում՝ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց իշխող ուժի պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ խոսելով հուլիսի 13-ից ՀՀ պետական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների մասին:

«Եթե այսօր Ադրբեջանը փորձի 2016-ի նման հարձակվել, չի հաջողվի իրեն: Մեր զինվորները փայլեցին, արժանի հակահարված տվեցին այդ երկրին: Ռազմական գործողությունները շարունակելու դեպքում Ադրբեջանի համար անկանխատեսելի հետևանքներ կլինեն»,- հայտարարեց պատգամավորը:

Խաչատրյանը խոսեց նաև պատերազմական իրավիճակում որոշ լրատվական կայքերի կողմից սուտ տեղեկություններ տարածելու խնդրի վերաբերյալ՝ շեշտելով. «Սուտ հրապարակումները դիվերսիոն գործողություններ են: Պատերազմի ժամանակ սուտ տեղեկություն տարածող «պրովոկատորներին» անցյալում գնդակահարում էին: Հիմա պետք է օրինագիծ մշակել: Ես ինքս ձեռնամուխ կլինեմ դրան, եթե իրավական հիմքերը տեսնեմ: Երբեմն մտածում եմ, որ սուտ տեղեկություններ տարածողների երակներում հայկական արյուն չէ կամ էլ բորենու կամ շնագայլի արյուն է հոսում»:

Պատգամավորը հավելեց նաև, որ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածողները հանուն նեղ շահերի փորձում են ներսից ջլատել երկիրը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան