Հայաստանում մարդկանց մեկ զանգով են դատում. Վոլոդյա Ավետիսյանը՝ Սամվել Բաբայանի դատավճռի մասին

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

«Ովքեր այս իշխանության հետ չեն համագործակցում, ընդդիմանում են, Հայաստանի կործանման վերաբերյալ խնդիրներ են բարձրաձայնում, տարբեր ձևերով հայտնվում են ճաղերի հետևում»,- Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին 6 տարով ազատազրկելու վճռին՝ ասաց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:

Այս տարվա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ձերբակալված, ապա կալանավորված Սամվել Բաբայանը մեղադրվում էր «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաև փողերի լվացման մեջ:

Վոլոդյա Ավետիսյանի գնահատմամբ՝ քաղաքական ենթատեքստն այս գործում բացահայտ է. «Իշխանություններն ամեն ինչ հաշվարկված են անում: Ինչ վճիռ, որ կայացնում են, հաշվարկում են, թե երբ ու ինչքան ասեն, որ իրենց ծրագրերին չխանգարի»:

Հարցին՝ արդյոք կարծում է, որ ՀՀ-ում դատարաններն անկախ չեն, Ավետիսյանը պատասխանեց. «Ինչպե՞ս կարող են դատարաններն ազատ լինել, երբ մեկ զանգով են մարդկանց դատում, զանգում են Սերժ Սարգսյանին, նա էլ խնդիրը դնում է, ասելով՝ այս մեկին այսքան տարով կդատեք, մյուսին՝ այնքան: Ասում են՝ բոլոր նրանք, ովքեր կհամագործակցեն մեզ հետ ազատ կարձակվեն, ովքեր ոչ՝ կազատազրկվեն: Իմ սեփական փորձից եմ ասում, մինչև այսօր էլ ինձ կոչեր են անում, որպեսզի հարցազրույցներ չտամ, իշխանությանը չքննադատեմ և այդ դեպքում խնդիր չեմ ունենա»,- նշեց այս տարվա մայիսին համաներմամբ ազատ արձակված Ավետիսյանը:

Ճշտող հարցին՝ իշխանության կողմից են կոչերը՝ ազատամարտիկը պատասխանեց.«Իշխանական, բա հո՞ սովորական քաղաքացին չի ասելու»: Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանը 2014 թվականին դատապարտվել էր 6 տարի, 6 ամիս ազատազրկման: Նրան մեղադրանք էր առաջադրվել խարդախության համար։ Ըստ Ավետիսյանի` կատարվածն իր նկատմամբ քաղաքական հետապնդում էր՝ այդ տարիներին ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար:

Լիլիթ Շաբոյան