Ադրբեջանական կողմը սեփական բնակչությունը շրջապատել է հրետանային մարտկոցներով ՝ նրանց թիրախ դարձնելով. New York Times

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերն այսօր կիրառել են ծանր հրետանային և անօդաչու թռչող սարքեր։ Երկու կողմում առնվազն 16 զոհ կա, այդ թվում ՝ ադրբեջանցի գեներալ։ Ամերիկյան հայտնի New York Times-ն անդրադարձել է, իր բնորոշմամբ, երկու երկրների միջև 2016թ-ից հետո ռազմական վատթարագույն բռնկմանը։

Պարբերականը գրում է․ «Հարավկովկասյան երկրների անկայուն սահմանի վրա փոխհրաձգությունները սկսվեցին կիրակի: Ադրբեջանը հայտարարեց, որ երեք օր տևող մարտերում կորցրել է 11 զինծառայող և մեկ քաղաքացի, իսկ Հայաստանը 4 զոհի մասին նշեց։

Հարավային Կովկասի հարևան պետությունները 1994-ի պատերազմի ավարտից ի վեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ են: Հայաստանի և Ադրբեջանի ուժերը հաճախակի են բախումներ ունենում: Ներկայիս փոխհրաձգությունները, կարծես, ռազմական գործողությունների ամենալուրջ բռնկումն են՝ 2016 թվականից ի վեր, երբ քառօրյա մարտերի ընթացքում բազմաթիվ զոհեր էին գրանցվել։

Վերջին ռազմական գործողությունները սկսեցին կիրակի օրը: Երկու երկրների պաշտոնյաները միմյանց էին մեղադրում մարտը սկսելու համար և նշում, որ պարբերական հրետակոծությունը շարունակվում է։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց, որ զոհվել է 2 բարձրաստիճան սպա ՝ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը, գնդապետ Իլգար Միրզաևը, ինչպես նաև 5 այլ զինածառայող։ Հայ պաշտոնյաների պնդմամբ՝ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը գրոհ են իրականացրել Տուվուշի մարզի Բերդ քաղաքի վրա ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարեց, որ հայկական կողմը խոցել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերից մեկը։ Ըստ Ստեփանյանի՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն որպես պաշտպանիչ վահան օգտագործել է քաղաքացիներին՝ հրետանային զենքը տեղադրելով Թովուզի շրջանի Դոնդար Ղուշչու գյուղի մոտակայքում ՝ սահմանից մոտ 10 կմ (վեց մղոն) հեռավորության վրա:

«Ադրբեջանական կողմը սեփական բնակչությունը շրջապատել է հրետանային մարտկոցներով ՝ նրանց թիրախ դարձնելով, իսկ հետո բողոքել, թե հայկական ուժերը կրակել են այդ ուղղությամբ», – ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ խոսնակը՝ կից տեղադրելով գյուղի շուրջ ադրբեջանական հրետանու լուսանկարները:

Ադրբեջանական զինուժը հերքել է ԱԹՕ-ի կիրառումը և իր հերթին պնդել, որ իր ուժերը գնդակոծել են հայկական անօդաչու թռչող սարք և անձնակազմի հետ միասին ոչնչացրել հայկական հրետանային համակարգ: Ռազմական գործողությունների շարունակվելուն զուգահեռ՝ Հայաստանն Ադրբեջանին մեղադրում էր նաև Հայաստանի կառավարության կայքերի վրա կիբերհարձակումներ կատարելու համար:

Երկուշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրեց Ադրբեջանին՝ բախումները հրահրելու համար և նախազգուշացրեց, որ «այն կրելու է անկանխատեսելի հետևանքների պատասխանատվությունը»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դատապարտեց, իր որակմամբ, «Հայաստանի հերթական սադրանքը» և խոստացավ պաշտպանել Ադրբեջանի ազգային տարածքը: Թուրքիան, որն Ադրբեջանի հետ էթնիկ և մշակութային սերտ կապեր ունի, հակամարտության հարցում Բաքվին ամուր աջակցություն է հայտնել։ ԱՄՆ-ն և Ռուսաստանը, որոնք համանախագահում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ տանող ԵԱՀԿ Մինսկի խումբը, դատապարտել են բռնությունները և զսպվածության կոչ արել։

Երկուշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ ՝ անհապաղ հրադադարի կոչ անելով: Երեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան «խորապես անհանգստացած է» մարտերով և պատրաստ է միջնորդի դեր ստանձնել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նույնպես անհանգստություն է հայտնել: Նրա խոսնակը հայտարարել է, որ կառույցի ղեկավարը «բոլոր ներգրավվածներին կոչ է անում անհապաղ դադարեցնել պայքարը, անհապաղ քայլեր ձեռնարկել՝ իրավիճակը մեղմելու համար և զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից»: