Զարգացնելով հարաբերությունները հյուսիսի հետ, պետք է ստեղծել նոր շուկաներ դեպի հարավ. նախագահը հանդիպել է սննդի վերամշակման ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ

Լուրեր

29.06.2026 | 10:10
Փրկարարները վիրավոր արագիլին տեղափոխվել են կենդանաբանական այգի
29.06.2026 | 09:53
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.06.2026 | 09:39
Այրված մեքենայում հայտնաբերվել է երեք քաղաքացու դի․ ՃՏՊ Սուրենավանի մոտակայքում
29.06.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը․ ՈՒՂԻՂ
29.06.2026 | 00:59
ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմիցտեղեկացնում են, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է սննդի վերամշակման ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների: Հանդիպմանը մասնակցել են «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանը, «Նաիրի ֆուդ» ՍՊԸ տնօրեն Թամարա Թադևոսյանը, «Եվրոթերմ» ՓԲԸ (Նոյան հյութեր) գլխավոր տնօրեն Վահե Ղազարյանը, «Արտֆուդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Վաչագան Կարապետյանը, «ՍԻԼ» հանքային ջրերի գործարանի տնօրեն Վահագն Ալեքսանյանը, «Բիգա» ՍՊԸ տնօրեն Արթուր Տիգրանյանը:

Ընդգծելով, որ հատկապես համավարակային և հետհամավարակային շրջանում սննդի արտադրության ոլորտը կարևորագույն նշանակություն ունի երկրի համար, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ձեր ներկայացրած ոլորտը՝ գյուղատնտեսություն և մթերքի արտադրություն ու մատակարարում, միշտ եղել է կարևոր և էական, բայց այս օրերին դառնում է ավելի կարևոր»: Նշելով ոլորտի առանցքային նշանակությունը Հայաստանի համար՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է հատկապես պարենային անվտանգության հարցին. «Խոսքը կենսաբանական, սանիտարական մաքրության մասին չէ, ինչը նույնպես շատ կարևոր է: Հայաստանի համար պարենի անվտանգությունը բոլորովին այլ գաղափար է: Տվյալ դեպքում խոսքը նախ և առաջ ընդհանրապես գյուղատնտեսության զարգացման մասին է, այսինքն՝ արդյունավետության մասին, թե ինչպես ենք օգտագործում մեր հողերը, որքանով է արդյունավետ կառավարում իրականացվում»:

Նախագահի խոսքով՝ պարենի անվտանգությունը ոչ միայն նշանակում է բավարար քանակությամբ և որակով որոշակի մթերքների արտադրություն, այլև ենթադրում է Հայաստանի Հանրապետության տարածքով որոշակի քանակությամբ մթերային ապրանքների առևտուր կամ տեղաշարժ: «Այսօրվա պայմաններում հնարավոր չէ այն մթերքները, որոնք մենք չենք արտադրում, հսկայական քանակությամբ պահեստավորել: Պետք է պահեստներ ունենալ: Որո՞նք են լուծումները: Իմ կարծիքով՝ լուծումները նախ և առաջ մեր հնարավորությունները, միջազգային կապերը տարածաշրջանի հետ ավելի մեծացնելն է: Սա հնարավորություն կտա մեր ունեցած ապրանքներն ավելի լայն շրջանակում արտահանել, և միաժամանակ, հնարավորություն ունենալ նաև ներկրել: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, եվրասիական համագործակցության պետությունները մեր գործընկերներն են, այստեղ որևէ կասկած չկա: Հետևաբար, իմ տեսլականը հետևյալն է. զարգացնելով, կրկնապատկելով այն, ինչ կա դեպի հյուսիս, ստեղծել նաև նոր շուկաներ դեպի հարավ: Հարավը Պարսից ծոցն է, որտեղ կա պարենի անվտանգության խնդիր»: Նախագահ Սարգսյանը նշել է, որ ցանկացած երկիր պարենի անվտանգության խնդիր ունի:

«Աշխարհը փոխվում է, և լոգիստիկ խնդիրները դժվարանում են,-ասել է նա:- Համավարակի, աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով հին կապերից շատերը չեն աշխատելու, նորերը պետք է ստեղծվեն: Սա նոր իրավիճակ է, և Հայաստանը պետք է հնարավորություն ունենա մատակարարումներ իրականացնել մի քանի ուղղությամբ՝ արտահանման և ներկրման ծավալները կրկնապատկելով»:

Ոլորտի զարգացման համար Հանրապետության նախագահը հիմնարար է համարել գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը: «Սա, իհարկե, բարդ խնդիր է և կապված է նոր տեխնոլոգիաների, նոու-հաուի, շուկայի, ինչպես նաև ժողովրդագրության հետ,– նշել է նախագահ Սարգսյանը:– Մի կողմից՝ թվում է, թե բավականին մեծ թվով գործազուրկ մարդիկ կան, իսկ մյուս կողմից՝ գյուղատնտեսության ոլորտում հողեր կան, որ անմշակ են: Հողի, ժողովրդագրության, գործազրկության, աշխատանքի կազմակերպման հետ կապված խնդիրների ամբողջ շղթայում կարևոր հատված կա՝ մթերային ապրանքների վերամշակումը և դրանց բաշխումը: Դուք այդ ոլորտում եք: Ձեր առջև բազմաթիվ խնդիրներ կան` կապված արտաքին և ներքին շուկայի հետ»:

Գործարարները խոսել են ոլորտի վրա համավարակի ազդեցության մասին, ինչպես նաև նշել մի շարք խնդիրներ պարենի անվտանգության և գյուղատնտեսության, գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործման, պետության կողմից ոլորտին, ինչպես նաև գյուղացիական տնտեսություններին աջակցության, պետություն-մասնավոր հատված համագործակցության վերաբերյալ: Նրանք մասնավորապես ընդգծել են, որ Հայաստանում ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի և անհրաժեշտ ուշադրության դեպքում հնարավոր կլինի ոչ միայն մեծացնել արտադրության ծավալները, այլ նոր հնարավորություններ ստեղծել բազմաթիվ գյուղացիական տնտեսությունների համար:

Հանրապետության նախագահը կարևոր է համարել խնդիրների բարձրացումը և զարգացմանն ուղղված առաջարկների ներկայացումը հենց ոլորտում ներգրավված անձանց կողմից՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցություն ցուցաբերել: Նա կարևորել է նոր պլատֆորմների ստեղծումը, որոնք պետք է ուղղված լինեն փոքր ձեռնարկություններին օգնելուն, նոր շուկա ստեղծելուն և Հայաստանն առևտրային խաչմերուկ դարձնելուն: