Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ հրավիրվել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

«Շավարշ Քոչարյանը դեսպանին ներկայացրեց ՀՀ ԱԳՆ գնահատականն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին փոխանցեց նաև տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին»:

Նշենք, որ Ուկրաինայի ԱԳ նախարարությունն ավելի վաղ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին՝ հակամարտության կողմերին կոչ էր արել առավելագույն ջանքեր գործադրել իրադրության դեէսկալացիայի և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ գտնելու համար։

Պաշտոնական Կիևը նաև հայտարարել էր, որ ուկրաինական կողմը պաշտպանում է իրավիճակի քաղաքական կարգավորումը՝ Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով: