Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում այս տարի հիմքից կկառուցվի նոր մանկապարտեզի շենք

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն 3 ծրագրերի շրջանակներում Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում այս տարի նախատեսված են

  • Նոր մանկապարտեզի շենքի կառուցում
  • Համայնքային փողոցների ասֆալտապատում
  • Արտաքին լուսավորության ցանցի կառուցում:

Անդրադառնալով մանկապարտեզի շենքի կառուցմանը՝ ընդգծենք,  որ այս համայնքում երբևէ մանկապարտեզ չի գործել, և համայնքի փոքրիկները ստիպված են եղել հաճախելու հարևան համայնքների մանկապարտեզներ:

Բալահովիտ կատարած աշխատանքային այցերի ընթացքում Կոտայքի մարզպետի բազմաթիվ քննարկումների առանցքը եղել է այս համայնքում օր առաջ լուծելու մանկապարտեզի հարցը և այս ուղղությամբ  մարզային իշխանությունների կողմից  իրականացված ջանքերը տվել են սպասելի արդյունքներ և պետական բյուջեի աջակցությամբ այս տարի Բալահովիտում վերջապես հիմքից կմեկնարկեն մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները:

Շուրջ 146.526.000 դրամ նախագծանախահաշվային արժեքով կառուցվող շենքը գործելու է երկու խմբով:

Բալահովիտն ամենակարճ ժամանակահատվածում կունենա 70 երեխայի համար նախատեսված նոր ու բարեկարգ մանկապարտեզ, որը ոչ միայն կլուծի երեխաների՝ այլ համայնքների մանկապարտեզներ հաճախելու հարցը, այլև կբարելավի բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանները։

Մանկապարտեզը համայնքին կապահովի մոտ 10-15 հիմնական և ժամանակավոր աշխատատեղերով։

Բացի նոր մանկապարտեզի կառուցման ծրագրից, այս համայնքում երկու առանձին ծրագրեր են հաստատվել, որոնցից մեկի շրջանակում Բալահովիտում արդեն իսկ իրականացվել են ներհամայնքային փողոցների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ. առանձին ծրագրով առաջիկայում կմեկնարկեն նաև 2-րդ փողոցի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:

Մեր համայնքներում շինարարական աշխույժ եռուզեռը մեկնարկում է: