Արտակարգ դրության ևս մեկ ամսով երկարաձգում՝ ներքին և արտաքին մարտահրավերների սրման ֆոնին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
18.09.2026 | 22:11
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.09.2026 | 21:48
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
18.09.2026 | 21:30
Իլհամ Ալիևն իր ընտանիքին պատկանող հերթական բիզնես օբյեկտն է բացել
18.09.2026 | 21:14
Բաքուն արձագանքել է Փարիզի՝ Ադրբեջան ուղևորությունների վերաբերյալ նախազգուշացմանը
18.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ադրբեջանը հարված է հասցնում խաղաղության պրոցեսին․ պատերազմի սպառնալի՞ք, թե ավելին ստանալու քայլ
18.09.2026 | 20:50
Հեռախոսներ, նոթբուքեր ու 190 մլն դրամի վնաս․ ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային ներմուծման սխեմա
18.09.2026 | 20:39
Գերագույն հոգևորդ խորհուրդը դատապարտելի է համարել իշխանությունների կողմից «Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը»
18.09.2026 | 20:28
ՀՀ նախագահը և Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ կատարված աշխատանքները
Բոլորը

Կառավարության որոշմամբ այսօր ևս մեկ ամսով երկարաձգվեց կորոնավիրուսի համաճարակի հետևանքով երկրում հայտարարված արտակարգ դրության ժամկետը։ Այսպիսով նախատեսվում է 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից 30 օրով՝ մինչև օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ երկրում պահպանել արտակարգ դրությունը։

Սա մարտ ամսից սկսած արդեն 4-րդ երկարաձգումն է: Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարարը նշեց՝ կորոնավիրուսի վարակակիրների թիվը Հայաստանում հասնում է 32 հազարի։ Օրական գրանցվող վարակման դեպքերը շարունակում են մնալ եռանիշ թվերով։

Որոշումը ընդունվելուց հետո այն ուղարկվեց Ազգային ժողով, որտեղ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ասաց առանց արտակարգ դրություն սահմանելու հակահամաճարակային պայքարը բավարար չի լինի։ Պարետը հույս հայտնեց, որ հետագայում արտակարգ դրությունը երկարացնելու անհրաժեշտություն չի լինի, սակայն ասաց, որ քննարկվում են տարբեր սցենարներ մինչև անգամ խիստ սահմանափակումների գնալը։

Ընդդիմադիր երեք ուժեր՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիք» կուսակցությունը հայտարարել են, որ պատրաստվում են դիմել Ազգային ժողով և պահանջել արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը վերացնել․:«Աշխատանքային խումբն ԱԺ որոշման նախագծով քաղաքական իշխանությանը մասնավորապես առաջարկում է հրաժարվել հանրային քննադատներին լռեցնելու արատավոր փորձից, դադարեցնել անձանց հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների իրացման անհիմն և տոտալ սահմանափակումը, փոխարենը՝ սահմանել հավաքներ անցկացնելու կանոններ, ինչով հնարավոր կդառնա, առանց անձանց սահմանադրական իրավունքը խախտելու, կանխել վարակի հնարավոր տարածումը։ Առաջարկվում է սահմանել հավաքներ անցկացնելու կանոններ, ըստ որոնց՝ անձինք հավաքներ անցկացնելիս պարտավոր կլինեն միմյանցից պահպանել 1,5 մետր հեռավորություն և կրել դիմակներ»,- ասված է հայտարարության մեջ։

Երեք կուսակցությունները նաև զգուշացնում են, եթե ԱԺ-ն մերժի իրենց պահանջը, ապա կդիմեն վարչական դատարան։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որը հունիսի 12-ին միայնակ բողոքի ակցիա էր անցկացնում ԱԺ-ի դիմաց, գտնում է, որ պետք է թույլատրվի հավաքների անցկացումը: «Այս ամբողջ ընթացքում տասնյակ մարդիկ ենթարկվել են ոստիկանական բռնաճնշումների այն պատճառով, որ արտակարգ դրություն է հայտարարված և արտակարգ դրության ամենասրբազան բաղադրիչը դարձել է հավաքների սահմանափակումը, և դա ավելի լայն է հասկացվում, քան կարող էր»,- նշեց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին այսօրվա նիստում ասաց, որ արտակարգ դրությունը պետք է փոխարինել արտակարգ իրավիճակով, որի դեպքում սահմանափակումներն ավելի մեղմ կլինեն։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ վարչապետի այս հայտարարությունը պետք է վաղուց կյանքի կոչված լիներ, բայց ինքը մտավախություն ունի, որ այս դեպքում էլ կարող են խնդիրներ առաջանալ։

Իշխող ուժի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հավաքների ազատություն պահանջող ուժերին հիշեցնում է, որ երբ երկրում կար մեկ վարակակիր՝ նրանք իշխանություններին ամենախիստ ձևով մեղադրում էին քարոզարշավ իրականացնելու և մարդկանց կյանքը վտանգելու համար։

«Բարգավաճ Հայաստանի», ՀՅԴ-ի և «Հայրենիք» կուսակցության առաջարկությունը հավաքների անցկացման արգելքը հանելու վերաբերյալ ԱԺ-ում դրվեց քվեարկության, այն չընդունվեց՝ 21 կողմ 60 դեմ ձայների հարաբերակցութամբ։

Թե ինչ կարծիք ունեն քաղաքացիները արտակարգ դրության ժամկետի երկարացման վերաբերյալ, փորձեցինք պարզել հարցման միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան