Իրանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցությանը. Իրանի ԱԳ նախարարը՝ Նալբանդյանի հետ հանդիպմանը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեն բարիդրացիական, բազմաբովանդակ և փոխշահավետ հարաբերություններ, որոնք հիմնված են երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա։

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշեց, որ Իրանն առանձնահատուկ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցությանը, և համոզմունք հայտնեց, որ բարձրաստիճան փոխայցելությունները հնարավորություն են ընձեռում դրանք առավել ամրապնդել և խորացնել։ Նախարար Զարիֆը երախտագիտություն հայտնեց վերջերս Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի կապակցությամբ Հայաստանից ստացված ցավակցությունների և համերաշխության համար։

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Իրանի ղեկավարների միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

ԱԳ նախարարները գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ հոբելյանական տարում հայ-իրանական հարաբերությունները դինամիկ կերպով զարգացել են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ անցյալ տարի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումից ի վեր շեշտակիորեն ավելացել են զբոսաշրջության ծավալները։

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին հաջորդ ամիս Երևանում գումարվելիք միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի նախապաստրաստական աշխատանքների շուրջ։ Այս համատեքստում արտգործնախարար Զարիֆը նշեց, որ Երևանում հայ-իրանական բիզնես ֆորումին մասնակցելու նպատակով իր գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան է ժամանել գործարարների մեծ խումբ՝ հույս հայտնելով, որ ֆորումը կնպաստի հայ-իրանական առևտրատնտեսական կապերի առավել խորացմանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձան ԵԱՏՄ – Իրան համագործակցության հաստատմանը՝ ընդգծելով, որ այն կարող է առաջընթաց ապահովել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում:

Արտգործնախարարները կարևորեցին միջազգային հարթակներում երկու երկրների միջև հաստատված փոխգործակցությունը։

Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն անդրադարձան մի շարք հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրների, քննարկեցին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունների իրագործման վերաբերյալ, որին Հայաստանը սատարում է։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնխանդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող համատեղ ջանքերը՝ բարձր գնահատելով միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված սկզբունքային դիրքորոշումը։

Հանդիպումից հետո նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը մասնակցեցին հայ-իրանական գործարար համաժողովի բացմանը։