Անջեյ Դուդան հաղթել է Լեհաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Լեհաստանում կիրակի անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է գործող նախագահ Անջեյ Դուդան՝ հավաքելով 51.21% ձայն։ Այս մասին հաղորդում է «Լեհական ռադիո»-ն՝ վկայակոչելով Պետական ընտրական հանձնաժողովը (ՊԸՀ)։

Հանձնաժողովի նախագահ Սիլվեստր Մացինյակի խոսքով՝ ընտրությունների երկրորդ փուլին մասնակցությունը կազմել է 68.12%: Արդեն հաշվարկվել է քվեաթերթիկների 99.97%-ը։

«Անջեյ Դուդան հավաքել է 10 մլն 413 հազար 94 ձայն կամ 51.21%։ Ռաֆալ Տշասկովսկին հավաքել է 9 մլն 921 հազար 219 ձայն կամ 48․79%»,- հայտնել է ՊԸԿ ղեկավարը։

Նա նաև հավելել է, որ արտերկրի տեղամասերից սպասվող քվեաթերթիկները, որոնք դեռ չեն հաշվարկվել, էական ազդեցություն չեն ունենա այս արդյունքների վրա։

Նշենք, որ հունիսի 28-ին տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլում Դուդան ստացել էր 43․5% ձայն, Տշասկովսկին՝ 30․46%։

Անջեյ Դուդան Լեհաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականի օգոստոսից։