Բուլղարիայում կառավարության հրաժարականն են պահանջում

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Հակակառավարական բողոքի ակցիաները Բուլղարիայում շարունակվում են։ Կիրակի հազարավոր մարդիկ դուրս են եկել մայրաքաղաք Սոֆիայի, ինչպես նաև այլ խոշոր քաղաքների՝ Բուրգասի, Վառնայի, Պլովդիվի փողոցներ։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ցուցարարները վանկարկել են «Մաֆիա» և «Հրաժարական»։

Միաժամանակ, խորհրդարանական ընդդիմության մաս կազմող սոցիալիստները վարչապետ Բոյկո Բորիսովին անվստահություն հայտնելու շուրջ քվեարկություն են նախաձեռնել։ Սպասվում է, որ այն տեղի կունենա հուլիսի 15-ին։ Բուլղարական սոցիալիստական կուսակցության առաջնորդ Կորնելիա Նինովան Բորիսովին և նրա կուսակցությանը մեղադրել է «մաֆիոզ-օլիգարխիկ» ոճով կառավարման համար։

Ցույցերը Բուլղարիայում սկսվել են հուլիսի 9-ին, նախագահի աշխատակազմում խուզարկություններից հետո, որոնք պայմանավորված էին կոռուպցիայի և պետական գաղտնիքի հրապարակման՝ միմյանց հետ կապ չունեցող գործերի հետաքննությամբ։ Նախագահ Ռումեն Ռադևը խուզարկությունների համար պատասխանատու է համարել վարչապետին՝ նախարարներին հրաժարականի կոչ անելով և կառավարությանը համեմատելով մաֆիայի հետ։

Բոյկո Բորիսովն իր հերթին հայտարարել է, որ բաց է երկխոսության համար և հարգում է յուրաքանչյուր քաղաքացու բողոքի իրավունքը։ Նա ցուցարարներին կոչ է արել զգույշ լինել և թույլ չտալ, որ «խաղաղ ցույցի ընթացքում մի կաթիլ անգամ արյուն թափվի»՝ հավելելով, որ ատելության հռետորաբանությունը «ոչ մի լավ բանի չի բերի»։