Ծխախոտի օրենքում հակասություններ կան ԵՏՄ տեխկանոնակարգերի հետ․ որևէ արձագանք ստացե՞լ ենք․ Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
17.11.2026 | 20:09
Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր
17.11.2026 | 20:06
Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում է․ նրան ընդունել է Ալիևը
17.11.2026 | 19:52
Ազգային հերոսը՝ կոռուպցիայի համար դատապարտված․ ինչու Փիլոյանը չի զրկվել կոչումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:40
Կրպակները քանդեցին, բարեկարգումը հետաձգվեց․ Շինարարների փողոցի պատկերը՝ 1 ամիս անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:30
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3,1 միլիոնը․ հիմնական աճը՝ Երևանում և հարակից մարզերում
17.11.2026 | 19:16
Փրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհը
17.11.2026 | 19:01
Որտեղի՞ց էր այն փողը, որը տալիս էր․ Վահագն Ալեքսանյանը՝ Արսեն Գևորգյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:49
Թուրքիայի դատարանն ընդդիմադիր Sözcü TV-ն պետական ​​վերահսկողությանն է փոխանցել․ ոստիկանությունը ձերբակալել է ղեկավարներին
17.11.2026 | 18:28
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Իրանը շատ մեծ գին կվճարի
17.11.2026 | 18:22
Եթե ես վաղը բանտում մահանամ, ինձ հետ սենց չվարվեք հանկարծ․ Եղոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հարց ուղղեց․ փետրվարին ընդունված ծխախոտի դեմ պայքարի օրենսդրական փաթեթում եղել են հակասություններ ԵՏՄ տեխկանոնակարգերի հետ, արդյո՞ք մինչ այժմ ԵՏՄ-ից որևէ դիրքորոշում, արձագանք ստացել ենք։

«Այո՛, իհարկե, արձագանք կա, որովհետև կառույցի փիլիսոփայությունն է խախտվում և անդամ երկրի իրավունքն է խախտվում, երբ ընդհանուր հիմքերից որոշակի շեղումներ են լինում։ Ընդունված օրենքը՝ ծխախոտի հետ կապված, անցյալ տարի Եվրասիական հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ ասել եմ, որ տեխնիկական կանոնակարգերի հետ կապված որոշակի խնդիրներ ունի։ Միգուցե ճիշտ կլինի սպասենք, որոշակի ձևակերպումներ ունենք տեխնիկական կանոնակարգերով, կամ որն արդեն իսկ կարգավորված է, թեկուզ ուժի մեջ մտած չի, այդ նույն ձևակերպումները դնենք։ Այլապես մենք օրենսդրական նախաձեռնություն ենք անում՝ ի սկզբանե իմանալով, որ հակասում է»,- նշեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։