Տարածքում կա գումար, «ամանում»՝ ոչ. քաղծառայողների սոցփաթեթի իրացման հետ կապված բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երբ հեռավոր 2011 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ պետական հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցների համար ներդրվեցին, այսպես կոչված, սոցիալական փաթեթները, հայտարարվեց, որ նպատակը քաղծառայողներին աջակցելն է: Մասնավորապես ենթադրվում էր, որ հանգստյան նպատակով տրվող ութսուն հազար դրամի շնորհիվ պետական ծառայողները կկարողանան իրենց ընտանիքի հետ տարվա մեջ մեկ-երկու օր հանգստի մեկնել: Սակայն փաստն այն է, որ վերջին երկու տարիներին սոցիալական փաթեթի իրացման հետ կապված բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս:

 

Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այն քաղծառայողները, որոնք հույս են ունեցել սոցիալական փաթեթի հանգստի նպատակով տրամադրվող գումարը Ամանորին ծախսել՝ որեւէ հանգստյան տուն գնալով, փաստի առաջ են հայտնվել: Նախ գներն են անհամեմատ ավելի բարձր, բացի այդ՝ հանգստյան տների մեծ մասը հրաժարվում է սոցփաթեթի գումարը ընդունել որպես վճար՝ «ամանորյա փաթեթների մեջ սոցփաթեթը չի ներառվում» ձեւակերպմամբ: Այսպիսով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանի շնորհիվ սոցիալական աջակցության այս ծրագիրը եւս, մնացած ծրագրերի պես, գնալով վերածվում է զուտ թղթայինի. տարածքում կա գումար, «ամանում»՝ ոչ »:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: