Ըստ ՏՄՊՊՀ–ի՝ կարագի գինը կայուն է, ձվի գինն էլ 2–3 դրամով է թանկացել. «Փաստ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերի ընթացքում ձվի գնի շուկայում թանկացումներ են գրանցվել, ինչի հետևանքով ձվի գինը հասել է մինչև 90 դրամի: Ձվի գնի թանկացմանը զուգահեռ կարագի և բենզինի շուկայում կրկին թանկացումներ են եղել:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից փորձեցինք ճշտել՝ հանձնաժողովն ուսումնասիրություն իրականացրե՞լ է ձվի շուկայում: Հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ արդյունքներ և եզրակացություններ կան կարագի շուկայում իրականացրած ուսումնասիրությունների վերաբերյալ:

ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ հանձնաժողովն օրենքով վերահսկողություն է իրականացնում միայն այն ապրանքային շուկաներում, որտեղ կան գերիշխող տնտեսվարողներ:

«Հարկ եմ համարում նաև նշել, որ հանձնաժողովը գների կարգավորման կամ վերահսկողության մեխանիզմ չունի, պարզապես այս կամ շուկայում տեղի ունեցող գնային փոփոխությունները կարող են ուսումնասիրվել՝ պարզելու, արդյո՞ք տեղի ունեցած փոփոխությունները համահունչ են միջազգային գնաճին, ձեռքբերման գներին և այլն: Ինչպես գիտեք, ՏՄՊՊՀ–ն շաբաթական երեքանգամյա կտրվածքով մայրաքաղաքի գերիշխող սուպերմարկետներում մոնիթորինգ է իրականացնում: Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված ձվի և կարագի շուկաներին, ապա նախ նշեմ, որ ձվի դեֆիցիտի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները բացարձակ անհիմն են, նման խնդիր գոյություն չունի և այդ ապրանքատեսակը վաճառվում է նույն ծավալներով, ինչ նախկինում: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ձվի գնագոյացումը պայմանավորված է նաև սեզոնայնությամբ: Սովորաբար, տարվա այս ժամանակահատվածում, մի շարք հանգամանքներով, այդ թվում նաև պահանջարկի էական ավելացմամբ պայմանավորված՝ նկատվում են գնային որոշակի տատանումներ»,– ասաց Գ. Սահակայնը:

Վերջինս ընդգծեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գնային փոփոխությունը 2–3 դրամի սահմանում է՝ կախված տեսակից, որակից, արտադրող կամ ներկրող ընկերությունից և այլն:

«Հարկ եմ համարում նշել նաև, որ պահանջարկի ավելացմանը զուգահեռ սովորաբար տարվա այս ժամանակահատվածում իրականացվում են նաև ներկրումներ: Հանձնաժողովն ակնկալում է, որ նոր խմբաքանակների ներկրմանը զուգահեռ լիարժեք կբավարարվի պահանջարկը և գնային փոփոխությունների խնդիր չի առաջանա: Այնուամենայնիվ, քանի որ, ինչպես արդեն նշեցի, այս շուկայում առկա են գերիշխող տնտեսվարողներ, ապա, հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում՝ հնարավոր չարաշահումներ թույլ չտալու նպատակով: Ինչ վերաբերում է կարագի շուկային, ապա, ինչպես արդեն գիտեք, «Նորզելանդական» կարագի միջազգային էական գնաճով պայմանավորված՝ այս ապրանքատեսակի գինը թանկացել է նաև Հայաստանում: Եթե 2016 թվականի հուլիս ամսին 1 տոննա «Նորզելանդական» կարագի վաճառքի գինը միջազգային շուկայում կազմել է 2758 դոլար, ապա 2017 թվականի հուլիս ամսին այն կազմել է 5890 դոլար: Պայմանավորված գնի փոփոխությամբ, այս ապրանքային շուկայում հանձնաժողովը իրականացրել է ուսումնասիրություն և այն ներկայացրել հանրությանը: Տեղեկացնեմ նաև, որ վերջին մեկ ամսվա կտրվածքով այս ապրանքատեսակի գինը կայուն է, նոր գնային փոփոխություն տեղի չի ունեցել: Սակայն ուզում եմ շեշտել նաև, որ նման գնային բարձրացումը վերաբերում է բացառապես «Նորզելանդական» կարագին, քանի որ շուկայում առկա են նաև ավելի ցածր գնային սահմանում գտնվող կարագի տեսակներ»,– հավելեց մեր զրուցակիցը:

Իսկ ինչ վերաբերում է բենզինի շուկայում գրանցված թանկացումներին, Գայանե Սահակյանը նշեց, որ բենզինի շուկայի մոնիթորինգի արդյունքներն ավելի ուշ կլինեն: Ավելի ուշ կլինեն նաև նշված շուկայի վերաբերյալ ուսումնասիրությունը, պարզաբանումն ու իրավիճակի վերլուծությունը: