ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ստորագրելով՝ իշխանությունն ընդունեց, որ մենք ճիշտ ենք ԵՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության առթիվ. Արամ Սարգսյան

Լուրեր

12.11.2026 | 10:12
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
Բոլորը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում, որ չնայած Հայաստանի իշխանությունը հայտարարում է, թե դեմ է ԵՏՄ-ից դուրս գալու իրենց առաջարկին, Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրելով վերջինս ընդունեց, որ ԵՏՄ-ից դուրս գալու առթիվ «Ելք»-ի առաջարկը ճիշտ է:

«Իրենք այս համաձայնագիրը ստորագրելով՝ ընդունեցին, որ մենք ճիշտ ենք»,- նշեց Սարգսյանը: Նրա խոսքերով՝ իշխանությունն օգտվեց «մինիմալից», որովհետև վախենում է Ռուսաստանի շանտաժից:

Արամ Սարգսյանը կարևոր է համարում այսօր խորհրդարանում անցկացված լսումները ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու առթիվ, չնայած նրան, որ «Ելք»-ի առաջարկը չի կարող իրագործվել, քանի որ այն չունի խորհրդարանական մեծամասնության աջակցությունը: «Ասել, որ ոչինչ ինձանից կախված չի ու ոչինչ չանելը համարում եմ կոպիտ սխալ»,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, թե «փոքրամասնություն լինելը արգումենտ չէ, որ սխալ ես»:

Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը բերելով վերջին տարիներին Հայաստանում օտարերկրյա ներդրումների նվազման ցուցանիշները՝ տեսակետ է հայտնում, որ Հայաստանում նեդրումներ չեն կատարվում, ԵՏՄ-ի պատճառով: «Եթե պայմանները լավացել են, բայց ներդրումներ չկան, պատճառը ԵՏՄ-ն է, որտեղ ոչ ոք չի ուզում ներդրում անել»,-ասաց նա՝ մատնանշելով, որ անգամ Հայաստանի իշխանավորներն ու նրանց մերձավորներն այսօր գերադասում են իրենց գումարները ներդնել ոչ թե ԵՏՄ-ում, այլ Գերմանիայում կամ ԱՄՆ-ում:

Ինչ վերաբերում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելում «Ազատություն» ՌԿ-ին տված հարցազրույցում արած հայտարարությանը, թե «երբեք կես բառ անգամ չեմ լսել Ռուսաստանի որևէ ղեկավարից, հատկապես նախագահ Պուտինից, որն իր մեջ կշտամբանք պարունակի Եվրամիության հետ մեր համագործակցելու առումով», Արամ Սարգսյանն ընդգծում է, դա անկեղծ պատասխան էր, սակայն «ուղիղ որևէ ղեկավար չի ասում, այ էնտեղ որ գնաս, քեզ այսպես կարվի: Դրա մասին խոսում են քաղաքագիտական ինստիտուտները»:

Մանրամասները դիտեք Արամ Սարգսյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան