Ինչի՞ց պետք է զգուշանալ օնլայն առևտուր կատարելիս՝ կիբերհանցագործության զոհ չդառնալու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
17.11.2026 | 20:09
Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր
17.11.2026 | 20:06
Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում է․ նրան ընդունել է Ալիևը
17.11.2026 | 19:52
Ազգային հերոսը՝ կոռուպցիայի համար դատապարտված․ ինչու Փիլոյանը չի զրկվել կոչումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:40
Կրպակները քանդեցին, բարեկարգումը հետաձգվեց․ Շինարարների փողոցի պատկերը՝ 1 ամիս անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:30
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3,1 միլիոնը․ հիմնական աճը՝ Երևանում և հարակից մարզերում
17.11.2026 | 19:16
Փրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհը
17.11.2026 | 19:01
Որտեղի՞ց էր այն փողը, որը տալիս էր․ Վահագն Ալեքսանյանը՝ Արսեն Գևորգյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:49
Թուրքիայի դատարանն ընդդիմադիր Sözcü TV-ն պետական ​​վերահսկողությանն է փոխանցել․ ոստիկանությունը ձերբակալել է ղեկավարներին
Բոլորը

Առցանց առևտրից օգտվողների թվի մեծացման հետ ավելանում է նաև կիբերհանցագործությունների թիվը։ Այսօր ասուլիսի ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանը ներկայացրեց կիբերհանցագործություններից զերծ մնալու տարբերակները։

«Առցանց առևտուր կատարելիս անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացիներն իմանան՝ ինչ կայքից են գնումներ կատարում, համոզված լինեն դրա իսկության մեջ, տեսնեն՝ ինչպիսի վճարային համակարգով է աշխատում։ Այստեղ ոչ թե կարևոր է բանկին կցելու պրոցեսը, քանի որ բանկը երրորդ անձանց կատարած հանցագործությունների համար դժվար թե պատասխանատվություն կրի, այլ կարևոր է հասկանալ՝ որտեղ և ինչ պայմաններով է օգտագործվում բանկային քարտը»,- նշեց Գրիգորյանը։

Վերջինս խորհուրդ տվեց քաղաքացիներին չվստահել այնպիսի անձանց, ում չեն ճանաչում, վերջիններիս չփոխանցել անձնական տվյալները, պարբերաբար թարմացնել անձնական հաշիվների գաղտնաբառերը և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում։