Շիրակում  կորոնավիրուսի  41 նոր դեպք է հաստատվել․ Գյումրու ինֆեկցիոնում մարզի 76 բնակիչ է բուժվում

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հուլիսի 9-ի դրությամբ  կորոնավիրուսով հիվանդ Շիրակի մարզի 76 բնակիչ է բուժվում։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից։ Նշենք, որ երկու օրվա ընթացքում  11-ով ավելացել է  ինֆեկցինոնում բուժվող  մարզի բնակիչների թիվը։

Շիրակում  այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի  1028 քաղաքացի։ Ավելացել է նաև դրական ախտորոշում ունեցող անախտանիշ ընթացքով հիվանդների թիվը 277 (նախկին 263-ի փոխարեն)։ Նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 5492 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 8-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 4138 նմուշառման հետազոտություն։

Հուլիսի 8-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք։ Նշենք, որ մարզում այս պահին  վարակի ամենամեծ օջախը Գյումրին է։ Հիշեցնենք, որ օրերս Գյումրիի տարեցների տուն-ինտերնատում են կորոնավիրուսի դեպքեր հայտնաբերվել։ Խնամքի կենտրոնի 151 շահառուից 56-ի մոտ կորոնավիրուս  է հաստատվել, նրանցից 37-ը հոսպիտալացված է, մահացել է 3 շահառու։  Կենտրոնի 66 աշխատակիցներից էլ 12-ն են կորոնավիրուսով վարակվել։

Մինչ օրս կորոնավիրուսից առողջացել ու հիվանդանոցից դուրս է գրվել Շիրակի մարզի 334 բնակիչ։  45 հիվանդ տեղափոխվել է Երևան  և բուժում է ստանում այնտեղ։ Մարզում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 24 դեպք է արձանագրվել։

 

Էմմա Չոբանյան