«Սասնա Ծռեր» խմբավորման հայտարարությունը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սասնա Ծռեր» խմբավորումը հայտարարություն է տարածել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ.

 

«Որպես Ասիայում ապրող եվրոպացիներ, ողջունում ենք Հայաստանը հարազատ քաղաքակրթական տիրույթ տանելուն նպաստող ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը։ 
Անշուշտ, ցավալի և ամոթալի է, որ այն Հայաստանի անունից կնքում է ժողովրդի իշխանությունը յուրացրած, կոռումպացված ու ոճրագործ գաղութային վարչակազմը, որն Ապրիլյան քառօրյայից հետո և «Սասնա Ծռերի» ապստամբության առթիվ բացահայտեց նաև իր դավաճանական բնույթն ու էությունը։

Այդուհանդերձ, ԵՄ հետ մերձեցման գործընթացի տերը մեր ժողովուրդն է, ՀՀ քաղաքացին, վաղվա օրվա մտահոգությամբ և լուսավոր ապագայի հույսով ու հավատով ապրող հայ մարդը։

Սակայն գաղութային վարչակազմի օրոք Համաձայնագիրն ըստ էության կյանքի չի կարող կոչվել։

Միայն այն բանից հետո, երբ մեր ժողովուրդը ոտքի կկանգնի, ուղիղ ժողովրդավարության ամենաակտիվ ձևով՝ ապստամբությամբ, կձերբազատվի գաղութային վարչակազմից ու ռուսական գաղութատիրությունից, հնարավոր կլինի իրականություն դարձնել Համաձայնագիրը։ Ավելին՝ այդ ժամանակ հարկ կլինի ԵՄ հետ հաստատել ավելի խորը և ամբողջական հարաբերություններ»։

 

Վարուժան Ավետիսյան՝ «Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ

26 նոյեմբերի 2017թ., «Արմավիր» ՔԿՀ