Սուտ լուրեր են տարածում, իսկ հետո պատասխանատվության ենթարկվելիս փորձում են «задний դնել». Հրաչյա Հակոբյանը՝ «մաքսանենգ ծխախոտի» գործով հայցադիմում է հրապարակել

Լուրեր

12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
Բոլորը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է հայտնի «մաքսանենգ ծխախոտի» գործին ու նորություն հայտնել:

«Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք հայտնի «մաքսանենգ ծխախոտի» գործի հետ կապված հայցադիմում եմ ներկայացրել դատարան՝ պահանջելով, որպեսզի այն անձինք ովքեր պնդում էին թե ես կամ իմ ընտանիքի անդամները կապ ենք ունեցել իրենց կողմից առաջ բերված ինչ-որ ապօրինությունների մեջ, հրապարակային հերքեն իրենց արած հայտարարությունները և ներողություն խնդրեն վիրավորանքների համար:
Օրերս այդ անձանցից մեկը դատարան է ուղարկել հայցադիմումի պատասխան, որով ԽՆԴՐՈՒՄ է հայցն իր մասով մերժել, քանի որ, մեջբերում եմ իր հայցադիմումից. «….. «երկրի առաջին աներձագ» կոչում կամ պաշտոն գոյություն չունի, ուստի ես կարող էի նկատի ունենալ ում ասես, եւ տվյալ դեպքում հայցվորին` (Հրաչյա Հակոբյանին) նկատի չեմ ունեցել»:
Ահա այսպես են նրանք սուտ լուրեր տարածում, իսկ հետո պատասխանատվության ենթարկվելուց փորձում են հետ կանգնել իրենց ասածից, կամ այլ կերպ ասած «задний դնեն»:
Այնուամենայնիվ, հուսով եմ, որ բոլորի հետ կհանդիպեմ դատարանում:
Կից տեղադրում եմ այդ անձանցից մեկի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը: