ԱՄՆ-ն Վրաստանին հատկացվելիք օգնությունը հնարավոր է կրճատի 15%-ով. նոր օրինագիծ

Լուրեր

18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ամերիկայի Միացյալ նահանգները  2021 թվականին Վրաստանին հատկացվելիք ֆինանսական աջակցությունը հնարավոր է կրճատի 15 տոկոսով, մինչև կառավարությունը միջոցներ չձեռնարկի ժողովրդավարական ինստիտուտներն ուժեղացնելու ուղղությամբ: Այս մասին նշված է ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բյուջետային հանձնաժողովում գրանցված օրինագծում. գրում է aliq.ge-ն:

Փաստաթղթում խոսվում  է Վրաստանին $132 025 000 հատկացնելու մասին, միաժամանակ, նույն փաստաթղթի երկրորդ կետով սահմանված են ֆինանսավորման 15%-ի չափով դադարեցման պայմանները.

«Ֆինանսավորման դադարեցում՝ օրենքով սահմանված ծախսերի 15 տոկոսը չհատկացնել, քանի դեռ պետքարտուղարը չսահմանի ու հաշվետվություն չներկայացնի հանձնաժողովներին, որ Վրաստանի կառավարությունը արդյունավետ քայլեր է ձեռնարկում հետևյալ ուղղություններով՝

  1. ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացման տեսանկյունից,
  2. կառավարությունում կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից, այդ թվում՝ հակակոռուպցիոն օրենքներ և կանոնակարգեր ընդունելով,
  3. ապահովվի օրենքի գերակայությունը մասնավոր սեկտորում, ինչը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին։

Օրինագծում գրված է օգնություն չտրամադրելու բացառության դեպքերի մասին, որոնց համաձայն, գումար հատկացնելու դադարեցումը չպետք է դիպչի այն ծրագրերին, որոնք ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքացիական հանրության ու լրատվամիջոցների զարգացմանն են նպաստում: Նաև, այն ծրագրերին, որոնք գենդերային հիմքով բռնության և առանձին խմբերի հանդեպ բռնության նվազեցմանն են նպաստում։