Երիտասարդ եվրոպացի դեսպանները 4 տարեկան են․ ովքե՞ր են նրանք և ի՞նչ առաքելություն են իրականացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
19.12.2025 | 20:15
Ով կանխիկ ունի. Factor TV-ն հաշվել է կառավարության անդամների փողերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 20:00
ԱԱԾ-ին նամակ ենք գրել՝ մեղադրում են մեզ գործակալ լինելու մեջ. մեր դեմ քրգործ հարուցեք կամ պատասխանատվության կանչեք․ Գառնիկ Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 19:47
Քննարկվել են մայրաքաղաքում երթևեկության ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված առաջարկներն ու իրավիճակային լուծումները
19.12.2025 | 19:33
Յուրա Մովսիսյանը լավատեսորեն է տրամադրված Հայաստանի հավաքականի ապագայի վերաբերյալ
19.12.2025 | 19:20
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան կնպաստի վառելիքի գների նվազմանը․ գործարքն իրականացնող ընկերության մեկնաբանությունը
19.12.2025 | 19:10
Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է
19.12.2025 | 18:58
Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է երկրի պատմության մեջ ամենամեծ համաներումը
19.12.2025 | 18:47
Եթե մեզ հարգանքով վերաբերվեք, որևէ գործողություն չի լինի. Պուտինը՝ նոր պատերազմի հնարավորության մասին
19.12.2025 | 18:39
Դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
19.12.2025 | 18:30
Ալեքսանդր Գրիգորյան․ Հիմա Սպերցյանը կարիերայի լավագույն մարզավիճակում է
Բոլորը

Ճամփորդել Եվրոպայում, ուսումնասիրել կարևոր թեմաներ ու միջազգային հարթակներից բարձրաձայնել երիտասարդներին մտահոգող խնդիրների մասին։ Հենց այս նպատակով 2016-ին մեկնարկեց «Երիտասարդ եվրոպացի դեսպաններ» նախաձեռնությունը։ Այսօր արդեն աշխարհի 34 երկրում 700 երիտասարդ տոնում է նախաձեռնության 4-ամյակը։

Ակտիվ եվրոպական ցանցը միավորում է Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և ԵՄ անդամ պետությունները ներկայացնող 16-26 տարեկան երիտասարդներին։ Հայաստանում 59 երիտասարդ եվրոպացի դեսպան կա։ Արփինե Հախինյանը նրանցից մեկն է։ Նախաձեռնությանը հենց սկզբից՝ 2016-ից է ցանկացել անդամագրվել, սակայն առաջին փորձն անհաջող է եղել։ Մեկ տարի անց նորից է դիմել։ Անկեղծանում է․ ուրախ է, որ առաջին անգամ չհիասթափվեց ու այժմ հնարավորություն ունի Հայաստանում եվրոպական ամենախոշոր կառույցի ներկայացուցիչը լինել:

«ԵՄ դեսպան լինելն իրականում շատ մեծ հնարավորություններ է տալիս երիտասարդներին, քանի որ այստեղ ձեռք ես բերում ոչ միայն հիանալի ընկերներ, ոչ միայն հնարավորություն ես ստանում ճամփորդել ԵՄ և Արևելյան գործընկերության երկրներում, հանդիպել բարձրաստիճան պաշտոնյաների, ներկայացնել քո և քո հասակակիցների խնդիրները, այլ նաև հնարավորություն ես ստանում կիսել այդ փորձն ու գիտելիքներն այն երիտասարդների հետ, ում այս հնարավորությունները կամ տեղեկատվությունն այնքան էլ հասանելի չեն»,- ասումէ Արփինեն։

Երիտասարդ դեսպաններն ուսանողներ են ու երիտասարդ մասնագետներ, որոնք կամավորական հիմունքներով մասնակցում են տարբեր երկրներում օնլայն ու օֆլայն կազմակերպվող հարյուրավոր միջոցառումների։ Անդրանիկ Շիրինյանն արդեն 3 տարի է նրանց շարքում է։ Մեզ հետ իր տպավորություններով է կիսվում․ ««Երիտասարդ եվրոպացի դեսպաններ» նախաձեռնությունը շատ կարևոր նշանակություն է ունենում, որովհետև Արևելյան գործընկերության երկրներն այն երկրներն են, որոնք Հայաստանին շատ մոտ են, բայց մենք իրար նկատմամբ շատ կարծրատիպեր ունենք, և, այս ծրագրի միջոցով իրար հետ հաղորդակցություն ստեղծելով, կամուրջներ կառուցելով, մենք փորձում ենք կոտրել այն կարծրատիպերը, որոնք ունենք իրար հանդեպ»։

Երիտասարդ եվրոպացի դեսպանները Երևանում ու մարզերում մինչ օրս շուրջ 70 քաղաքացիական, կրթական, բնապահպանական ու սոցիալական ինտերակտիվ միջոցառում են կազմակերպել։ Արփինեն դրանցից առանձնացնում է Գյումրու ներառական սրճարանում իրականացրած միջոցառումը․ «Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումն էր Գյումրու «Արեգակ» սրճարանում, որտեղ մարդկանց ներկայացնում էինք մարդու հիմնարար իրավունքները, ինչպես նաև նրանց հրավիրում մի բաժակ սուրճի շուրջ քննարկելու այն բոլոր խնդիրները, որ կան մեր երկրում՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ»։

Նմանատիպ միջոցառում երիտասարդ դեսպանները նաև Երևանում են կազմակերպել։ Հիշում են՝ չնայած անձրևոտ ու ցուրտ օր էր, բայց անցորդներին թեյ ու սուրճ էին բաժանում, մարդու իրավունքների մասին պատմում։ Անդրանիկի համար էլ՝ երիտասարդ եվրոպացի դեսպան լինելու ընթացքում ամենահիշվողը նախորդ տարվա բրյուսելյան այցելությունն է:

«Գնացինք եվրոպական բոլոր կառույցները, որոնք տեղակայված են Բրյուսելում, և այդ ընթացքում տեղի էր ունենում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումների բացման արարողությունը, որին նաև Հայաստանից մենք էինք հրավիրված՝ որպես երիտասարդ եվրոպացի դեսպաններ։ Այցելություններն այդ բոլոր կառույցներ, հանդիպումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ և բարձրաձայնելն այն խնդիրների մասին, որոնք կան մեր երկրում և մեզ՝ երիտասարդներիս, մտահոգում են, ինձ համար շատ կարևոր փորձ էր ու շատ մեծ նշանակություն ունեցավ»,- ասում է Անդրանիկը։

Անդրանիկի ու Արփինեի պատմությունները մի մասն են այն հիշողությունների, որոնցով արդեն մի քանի օր է Արևելյան գործընկերության Ինստագրամի էջում կիսվում են տարբեր երկրների երիտասարդ եվրոպացի դեսպանները։ Հուլիսի 4-ից վիրտուալ ֆլեշմոբ են սկսել․ լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում, շնորհավորում նախաձեռնության 4-ամյակը։ Այս օրերին նաև ուղիղ եթերներ են կազմակերպում, որոնց ընթացքում կիսվում են իրենց լավագույն հիշողություններով։

Ի դեպ, երիտասարդ դեսպաններն իրենց շարքերը համալրում են տարին 4 անգամ։ Դիմելու համար միայն անգլերենի իմացությունն ու ակտիվ, հետաքրքրասեր լինելն էլ բավարար է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան