Հայ եկեղեցու պատմությունը և հայոց պատմությունը պետք է դիտարկվի մեկ համատեքստում․ մտահոգությունները տեղին չեն․ Վահրամ Մարտիրոսյան

Լուրեր

10.06.2026 | 20:13
Վալերի Ծառուկյանը հեռացել է «Ախմատից»
10.06.2026 | 19:58
Ընտրություններին համատարած խախտումներ են տեղի ունեցել․ Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 19:45
Փաշինյանն իր հախուռն և անկառավարելի վարքով ավելացրեց ընդդիմության ձայները․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 19:40
ՀԱՊԿ-ից հեռացման մասին պնդումը մոլորեցնող է․ Լավրովը խոսել է անդամավճարների պարտքի մասին 
10.06.2026 | 19:27
16 համարի քվեաթերթիկը ցույց տվող զինծառայողի լուսանկարի հետքերով․ լուսանկարն իրական է, հանգամանքները՝ դեռ չպարզված 
10.06.2026 | 19:12
Արթուր Օսիպյանն ազատ կարձակվի․ հսկող դատախազի որոշումը
10.06.2026 | 19:00
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ճակատագիրը կախված է Փաշինյան-Պուտին հանդիպումից․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 18:43
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք կանցկացնեն
10.06.2026 | 18:29
ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում են պատրիարք Կիրիլը և ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը
10.06.2026 | 18:26
Փաշինյանին Շենգավիթում «հաճելի ձևերով» դիմավորելու մասին հայտարարած բլոգերն ազատ է արձակվել կալանքից
10.06.2026 | 18:19
ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել հացադուլ հայտարարած անձանց հետ
10.06.2026 | 18:10
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամկետի մասին // Ծառուկյանի փեսան տնային կալանքի տակ է․ ԼՈՒՐԵՐ
10.06.2026 | 18:03
Եթե էս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Կարապետյանը կլիներ իշխող ուժի առաջնորդ. Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 18:00
Գագիկ Ծառուկյանն անձեռնմխելի՞ է․ ինչպես է օրենքով կարգավորվում պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը
10.06.2026 | 17:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կվճարի բանակցությունները ձգձգելու գինը»
Բոլորը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է կրթության հանրակրթության պետական չափորոշիչների մասին նախագիծը, որով բազմաթիվ փոփոխություններ են առաջարկվում հանրակրթության ոլորտում։ Ներկայացված նախագիծը ոչ միանշանակ է ընդունվել հանրության շրջանում։ Մտահոգություններից մեկը վերաբերում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկային։ Ըստ բազմաթիվ պնդումների՝ այն դուրս է գալիս հանրակրթության առարկայացանկից։ Չնայած այս պնդումներին, նախարարության պաշտոնյաները բազմիցս նշել են, որ նման խնդիր դրված չէ և «Հայ եկեղեցու պատմության» ծրագիրը նախատեսված է ուսուցանել հասարակագիտական և հայագիտական առարկաների բնագավառների ինտեգրված առարկայի ձևաչափով, իսկ ավելի բարձր դասարաններում՝ առանձնացված առարկաների ձևով:

Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է գրող, կինոսցենարիստ, լրագրող Վահրամ Մարտիրոսյանի հետ։

-Պարոն Մարտիրոսյան, ԿԳՄՍ կողմից առաջարկվող փոփոխությունների քննադատները նշում են, որ Հայ առաքելական եկեղեցին և դրա պատմությունը ազգային ինքնության մի մասն են կազմում և դա, որպես առանձին առարկա, դպրոցական ծրագրից հանելը կթուլացնի երեխաների մոտ ազգային ինքնագիտակցությունը։ Ի՞նչ եք կարծում, արդյոք տեղին չե՞ն այս մտահոգությունները։

-Կարծում եմ, որ տեղին չեն։ Մենք ունենք 1 ընդհանուր պատմություն, որտեղ եկեղեցին վերջին 2 հազար տարում առկա է եղել։ Մեր պատմության տարբեր փուլերում եկեղեցին խաղացել է դրական դեր, առաջադիմական դեր, որոշ դեպքերում ոչ դրական դեր, կամ չասեմ ամբողջ եկեղեցին, բայց որոշ ներկայացուցիչներ, կաթողիկոսներ ոչ այն առաքելությունն են կատարել, որը որ ակնկալվում էր։ Հատկապես, որ որոշակի փուլերում եկեղեցին նաև աշխարհիկ կառավարման առաքելություն է ունեցել, պարտականություն է ունեցել, քանի որ մենք չենք ունեցել պետականություն։ Եկեղեցու պատմությունը կարևոր է մեր ընդհանուր պատմության համատեքստում։ Եկեղեցին, քրիստոնեությունը եղել է առաջադիմական կրոն, առաջին պահից սկսած, նահատակների գործունեությունից սկսած՝ հիանալի դրվագներ կան, եկեղեցական դեպքեր, որոնք արժանի են լինել ազգային գրքեր։ 18-րդ դարում մի քահանա թուրքական զորքը առաջնորդել և գցել է ձորը, և դա բոլորը գիտեին, բայց մենք, օրինակ, մեր եկեղեցու պատմությունից մեր հոգևորականներից մեկի այս պատմությունը չգիտենք։ Այսպիսի շատ դրվագներ կան, որոնք արժանի են ներգրավվելու մեր ընդհանուր պատմության մեջ, բայց բոլոր դեպքերում դա պետք է դիտարկվի մեկ համատեքստի մեջ։ Նաև լինում են հանիրավի մեղադրանքներ՝ մեր եկեղեցին բա ինչո՞ւ սա չի արել, նա չի արել, բայց այն  ժամանակ կարելի էր ասել՝ իսկ մեր աշխարհիկ իշխանությունը ինչո՞ւ սա չի արել, նա չի արել, որ թողել է եկեղեցու վրա։ Այսինքն՝ այնպես չէ, որ եկեղեցու պատմությունը ներառում ենք  ընդհանուր հայոց պատմության մեջ, դրանից տուժում է Առաքելական եկեղեցին կամ մեր քրիստոնեության պատմությունը։ Այստեղ ավելի համապարփակ և ավելի լիարժեք է ներկայացվում։

-Շատերրը «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի անվան տակ հասկանում են քրիստոնեական կրթություն։ Նման ընկալում կա նաև դպրոցներում, շատ ուսուցիչների, ինչպես նաև ծնողների ու երեխաների մոտ։ Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ այս առարկայի դասաժամերը սկսվել կամ ավարտվել են աղոթքով, հրավիրվել են քահանաներ։ Ի՞նչ եք կարծում, դպրոցում երեխան պե՞տք է ծանոթանա քրիստոնեությանը կամ որևէ այլ կրոնի ու դրա պատմությանը, թե՞,  այնուամենայնիվ, յուրաքանչյուր ընտանիք ինքը պետք է որոշում կայացնի իր երեխային կրոնական դաստիարակություն տալու հարցում։

-Ես կարծում եմ, որ քրիստոնեական արժեհամակարգը, վերջին 2 հազարամյակում որոշակի ձևափոխումների ենթարկվելով, այսօր արևմուտքի զարգացած երկրների արժեհամակարգի հիմքն է դարձել, մարդու իրավունքների, բոլոր համամարդկային արժեքների, որոնք և մենք ընդունում ենք, և կան համապատասխան հռչակագրերում։ Կարծում եմ, որ քրիստոնեական արժեհամակարգը արտացոլված է մարդկության վերջին նվաճումներում՝ օրենսդրական, սահմանադրական և այլն, և առանձին կրոնական սովորույթներ կրթական համակարգում ներառելու կարիք չկա։ Դա յուրաքանչյուր մարդու անձնական գործն է։ Այսօր դավանանքի լիակատար ազատություն կա,  եկեղեցու կարևորությունը ամրագրված է Սահմանադրությամբ և յուրաքանչյուր հայ, որն իրեն համարում է քրիստոնյա, կարող է աղոթել, կարող է գնալ եկեղեցի, ծանոթանալ կրոնական գրականությանը և այլն։

-Առարկայի դասավանդման հարցը քննարկելիս հավանաբար ուսումնասիրվել է նաև աշխարհի փորձը։ Մյուս երկրներում ի՞նչ վերաբերմունք կա այս հարցում։ Արդյոք կրոնին և երկրում դրա պատմությանն առնչվող առանձին առարկա դասավանդվում է, ի՞նչ ճանապարհով են ընթանում աշխարհի առաջատար երկրներն այս հարցում։

-Ես գիտեմ, որ երկիրը որքան զարգացած է, գիտությունն ինչքան զարգացած է, այնքան կրոնը,  եկեղեցին և պետությունը իրարից առանձնացված են, որովհետև մեկն աշխարհիկ ոլորտ է, մյուսը՝ հոգևոր, կրոնական ։

Անժելա Պողոսյան