Դիմակը չպետք է իջեցնենք, ինչպես չենք հանում շորերը և մերկ ման գալիս փողոցում. Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Դիմակների պատշաճ կրումը Հայաստանում ևս ապացուցվել է, որ էֆեկտիվ է, քանի որ եթե այդպես չլիներ, մենք օրական ունենալու էինք ոչ թե 500-700 դեպք, այլ շատ ավելի շատ դեպքեր։ Այս մասին այսօր պարետատան ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այն քաղաքացիները, որոնք պատշաճ կրել են դիմակները, իրենց այդ վարքագծով կանխել են տասնյակ հազարավոր մահեր»,- նշեց Թորոսյանը։

Նախարարը հորդորեց սահմանափակել շփումները և մնացած բոլոր դեպքերում պահել 3 պարզ կանոնները․ կրել դիմակ, պահել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքերը։ «Սրանք պետք է դարձնել մեր կենսակերպի ձև։ Մենք տանից դուրս չենք գալիս առանց կոշիկի, ուրեմն չպետք է դուրս գանք առանց դիմակների, չպետք է մեր դիմակն իջեցնենք դնչի տակ, չպետք է բացենք քիթը, ինչպես, օրինակ, չենք հանում մեր շորերը և մերկ ման գալիս փողոցում։ Ծիծաղելի օրինակներ եմ բերում, բայց հիմա այդ է, որ մեզ պետք է պաշտպանի այս մարտհրավերից»․- մասնավորապես նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։