«Տղայական ռազբորկա»՝ Ավանի փոխթաղապետի և ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի միջև

Լուրեր

20.09.2026 | 20:35
«Հայանտառ»-ի տարածքում մեծ քանակի հատված փայտանյութ է հայտնաբերվել
20.09.2026 | 20:00
Ո՞ւմ դիմել, եթե ցավում է հոգին․ թեժ գիծ՝ միայն աշխատանքային ժամի, որոշ դպրոցներ՝ առանց հոգեբանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2026 | 19:42
Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է
20.09.2026 | 19:21
Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տարել շախմատի համաշխարհային օլիմպիադայում
20.09.2026 | 18:53
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
20.09.2026 | 18:33
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
20.09.2026 | 17:58
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. 12 բնակչի տարհանել են
20.09.2026 | 17:36
Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է եղել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը
20.09.2026 | 16:59
Ձերբակալվել է հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձը
20.09.2026 | 16:43
ՇՄ նախարարը Կանադայի իր գործընկերոջ հետ քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
20.09.2026 | 15:55
Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
20.09.2026 | 15:28
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը
20.09.2026 | 14:46
Սեն-Պիեռ և Միքելոնը կմնա Ֆրանսիայի կազմում՝ չնայած Թրամփի հրապարակած քարտեզին․ Մակրոն 
20.09.2026 | 14:06
Իրանի պայմանները չկատարելու դեպքում ԱՄՆ-ը չի կարողանա բացել Հորմուզի նեղուցը․ Իրանի խորհրդարանի նախագահ
20.09.2026 | 13:58
Ստամբուլում մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով, օրերս Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանն ու ԱԺ ԲՀԿ խմբկացության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառման պատճառով կոնֆլիկտ են ունեցել։

Մեզ հետ զրույցում Ավանի փոխթաղապետը չհերքեց կատարվածը, ասաց, որ ինքն է զանգահարել Գևորգ Պետրոսյանին՝ «գրառումների պատճառով»։ Ներսես Պողոսյանը նշեց, որ իրար լավ չեն հասկացել, որոշել են հանդիպել, խոսել են, որից հետո հասկացել են իրար։

Մեր հարցին,թե հանդիպման ժամանակ բանը հասե՞լ է բռունցքներին, Պողոսյանն ասաց՝ ոչ․ «41 թիվը հո չի՞, խոսեցինք, հարթվեց գնաց»։

Factor.am-ը զրուցեց նաև Գևորգ Պետրոսյանի հետ․ «Նա զանգահարել է ինձ, հորդորել է գրառումներ չանել վարչապետի հասցեին, ես էլ իրեն հասկացրել եմ, որ Ավանի թաղապետը շատ փոքր մարդ ա, որ ԱԺ պատգամավորի կարծիք արտահայտելու իրավունքին խոչընդոտի կամ դիտողություն անի»։

Պետրոսյանը նշեց, թե իր ընտանիքի անդամներին հայհոյել են, ինչն էլ պատճառ է դարձել, որ ինքը վարչապետի հասցեին գրառում կատարի։ Դրանից հետո էլ զանգ է ստացել Պողոսյանից: «Ես վարչապետի վերաբերյալ գրառում արեցի՝ հորդորելով կարգի հրավիրել ու համերաշխության մթնոլորտ ձևավորել երկրում, որից հետո էլ զանգ ստացա թաղապետի տեղակալից ու իրեն բացատրեցի, որ ինքը չէ այն մարդը, որը պետք է ինձ ասի՝ այս արա կամ այն արա։ Ինձ մենակ քաղաքական հանձնարություններ կարող է տալ իմ քաղաքական ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ուրիշ երկրորդ նման մարդ այս երկրում չկա»,- եզրափակեց նա։

Լիլիթ Շաբոյան