Արցախի նախագահը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ
Քաղաքականություն
03.07.2020 | 22:46Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, օգտվելով Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից, նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ. այս մասին Հարությունյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
«Հաշվի առնելով համավարակային ստեղծված իրավիճակը և օգտվելով Արցախի Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված իրավունքից՝ նախաձեռնել եմ համաներման և ներման առանձին գործընթացներ: Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը շուտով ներկայացնելու եմ Ազգային ժողով՝ առաջարկելով այն տարածել մինչև հուլիսի 1-ը ներառյալ որոշ հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց վրա»,- նշել է նախագահը: