Երբ Արայիկ Հարությունյանը Սերժ Սարգսյանի հարազատների հետ գողություն էր անում հիմնարկներից, այդ ժամանակ թող մտածեր հակաօդային պաշտպանության միջոցների խնդրի մասին․ Հայկ Խանումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն Արցախի «Ազգային վերածնունդ » կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ

-Պարոն Խանումյան, օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություն էր արել, որին պատասխանել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես՝ նշելով, որ Ալիևի լեզուն երկարել է՝ ներսում ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով, բայց նա պետք է լավ հիշի, որ սրանք, ինչպես և իր ռեժիմը, անցողիկ են, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հաղթական բանակով և հայրենանվեր բազմաթիվ հայ քաջորդիներով միշտ պատրաստ են հերթական շառաչուն ապտակը հասցնելու հոխորտացող ագրեսորին։ Սրան էլ պատասխանել էր Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակը։ Դուք ի՞նչ եք կարծում՝ ինչն է պատճառը, որ իր հրաժարականից հետո հրապարակային հայտարարություններով հազվադեպ հանդես եկող Սերժ Սարգսյանն արձագանքեց Ալիևին։

-Կարծում եմ՝ սխալ է կամ տեղին չէ Ալիևին մեջբերելը կամ Ալիևին հղում կատարելը՝ ներքաղաքական հարցերում, մանավանդ՝ միմյանց քննադատելիս։ Բավականին սխալ ճանապարհով են գնում Սերժ Սարգսյանը և Հանրապետական կուսակցությունը։ Սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ այս գործիչը և այս քաղաքական ուժը լուրջ մարգինալացման ճանապարհով են գնում։ Կարծում եմ՝ շատ վատ երևույթ է, երբ Ալիևին են ցիտում կամ նրա հայտարարությունները, որովհետև Ալիևն այդպիսի հայտարարություններ հաճախ է արել տարբեր իշխանությունների օրոք և ներքաղաքական պայքարի ընթացքում ընդհանրապես Ադրբդեջանին, ադրբեջանցի պաշտոնյաներին հղում կատարելը շատ վատ երևույթ է։

-Այսինքն, Դուք կարծում եք, որ Սերժ Սարգսյանն օգտագործե՞ց այն հանգամանքը, որ Ալիևի կողմից հայտարարություն արվեց։

-Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը սխալ արեց, որ օգտագործեց, բայց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը ևս սխալ արեց, որ արձագանքեց սրան․ խայծը չպետք է կուլ տար։ Մի խոսքով, Ալիևը չպիտի լինի քննարկման առարկա կամ նրա խոսքերը չպիտի լինեն քննարկման թեմա՝ ներքաղաքական բանավեճի մեջ։

-Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ ապրիլյան պատերազմի օրերին Արցախի երկինքն անպաշտպան է եղել։ Այս հայտարարությունն արդյոք Ձեզ համար սպասելի՞ է եղել և ընդունելի՞ էր։

-Ինչո՞ւ միայն օդը․ ի՞նչ է, առաջնագիծը կահավորվա՞ծ էր։ Առաջնագիծն էլ կահավորված չէր։ Ուղղակի Արայիկ Հարությունյանը մոռանում է, որ այդ ամենը չկար նաև իր պատճառով, որովհետև Արցախում ստեղծված կոռուպցիոն համակարգի հայրերից մեկն ինքն է եղել։ Երբ ինքը՝ Սերժ Սարգսյանի հարազատների հետ, գողություն էր անում հիմնադրամներից, այդ ժամանակ թող մտածեր, որ հակաօդային պաշտպանության  միջոցների խնդիր կա։ Հետևաբար, այդ թերության գլխավոր պատասխանատուներից մեկն էլ Արայիկ Հարությունյանն է։

 

 

Մանրամասները՝ հեռախոսազրույցում

Մերի Մարտիրոսյան