Քոչարյանին նոր մեղադրանք պետք է առաջադրվի․ հանցավոր խմբավորումների հետ համագործակցություն է եղել․ Սեդա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 14:37
ՌԴ-ի փոխարեն ո՞ւր է գնացել հայկական միրգը․ պետությունը փոխհատուցել է արտահանված ծավալի շուրջ 90%-ը 
12.10.2026 | 14:30
29 տարով՝ 240 մլն դոլարի վարկ․ ԱԺ-ն քննարկում է տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:23
Թրամփի հատուկ բանագնացները հետաձգել են Մոսկվա այցը․ Axios
12.10.2026 | 14:17
Իրանից շուրջ 70 կգ «մարիխուաննա» է տեղափոխվել Հայաստան․ 2 անձ կալանավորվել է
12.10.2026 | 14:08
Իշաոտնուկների վրա բերենք նախագահներին նստացնե՞նք․ պարո՛ն Կարապետյան, Ձեր տան աթոռների արժեքը կասե՞ք․ Տարոն Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:00
Պարոն Ալեքսանյան, շատ եք ուզո՞ւմ, տոմս առնենք Կալուգա թռե՛ք, Կալուգան տեսեք․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:52
Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:43
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
12.10.2026 | 13:40
Ձեր պատկերացմամբ՝ քոսոտ ծայրագավառը իրան դրել ա պետության տեղ, միջոցառում ա կազմակերպում․ Ալեքսանյանը՝ ՀՀ-ում COP17-ի անցկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:27
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
Բոլորը

 Factor.am-ի հարցազրույցը փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ

-Տիկին Սաֆարյան, Մարտի 1-ի գործով վերջին դատական նիստը հետաձգվեց, քանի որ, ըստ Քոչարյանի կողմի, ապահոված չէին հակահամաճարակային պայմանները։ Հաջորդ նիստը կայանալու է հուլիսի 7-ին։ Իրականում ուրիշ ի՞նչ պատճառ կար նիստը հետաձգելու, թե՞ իրոք, հակահամաճարակային կանոնների պահպանման հարցն այդպես սրվել է։

-Համաճարակային կանոնների պահպանման խնդիրը պետք է դրվեր ավելի շուտ, եթե դա ենթակա էր բարձրացման։ Դատարանը պետք է ինքը միջոցներ ձեռնարկած լիներ, որ կողմերը դրա հետ կապված նիստ չձախողեին։ Այս ձախողման մեջ տեսա այն, որ մի անձը մի քանի անգամ դատական նիստին մեկնաբանում էր, թե ինչ է սոցիալական հեռավորությունը, և ինչպես պիտի դասավորվի դահլիճը։ Նույն պահին կկարգավորեին հարցը, եթե մտադրություն կար նիստ անելու։ Եթե Միհրան Պողոսյանը դահլիճ էր եկել, և կասկածանք կար, որ մեկուսացման ենթակա է, թող իր տեղում նստեր, գոնե քննարկեին դատախազի միջնորդությունը։ Նիստերը ավելի ձգվում են, որպեսզի գործի մանրամասներ չհրապարակվեն, որպեսզի չտեսնենք, թե ինչ է կատարվել Մարտի 1-ին, ինչ մեծածավալ աշխատանք է ներդրել պետությունը այդպիսի միջոցառում, ավելի պարզ՝ այդպիսի հանցագործություն կատարելու համար և ինչ ուժեր են ներքաշած եղել այս ամենին։ Ըստ էության, հույսը միշտ դրել են, որ 300․1 հոդվածի սահմանադրականության և որոշակիության հետ կապված խնդիր կարող է լինել, մինչդեռ 1000 անգամ բացատրվել է, որ դա անորոշության այնքան ցածր սանդղակ  է ապահովված այդտեղ, և անձը կարող էր կանխատեսել իր վարքագիծը, չկար իրենց ասած անորոշությունը և կարծում եմ, որ իրենց պետք էր հարցը շահարկել, և դեռ կշահարկեն։

-Հուլիսի 7-ին՝ հաջորդ դատական նիստի օրը, Սահմանադրական դատարանը պետք է հրապարակի որոշում Ռոբերտ Քոչարյանին առնչվող՝ արդյոք հակասահմանադրական է որակվում 300․1 հոդվածը։ Դրան զուգահեռ ՍԴ կազմի փոփոխության գործընթացն է տեղի ունենում։ ՍԴ-ն կկարողանա՞ նիստ անել, և ի՞նչ որոշում սպասել։

-Ես չեմ կարծում՝ հին կազմով որոշում կկայացվի, եթե ծնվի էլ որոշում, դա ոչ թե Սահմանադրական դատարանի որոշում կլինի, այլ անձանց, ովքեր ցանկություն ունեն Ռոբերտ Քոչարյանին օգնել ամեն գնով։ Դա կլինի օրինական, թե՝ անօրինական։ Եվ ասեմ, որ ո՛չ Վենետիկի հանձնաժողովը, ո՛չ ՄԻԵԴ-ը նման հիմք չեն տվել, որպեսզի նրանց տված խորհրդատվական տեղեկատվությունը հենարան լինի և կառուցեն իրենց որոշումը։ Իսկ եթե նման ռիսկի գնան, ես կարծում եմ՝ պատասխանատվության խնդիրներ իրենք կունենան, երկրորդը՝ էնպես չի, որ Ռոբերտ Քոչարյանի հոդվածը բավարարվում է 300․1 հոդվածով, ես կարծում եմ՝ նրա արարքն այլ որակման անհրաժեշտություն ունի՝ այն փաստերի հիման վրա, որ պետությունը՝ պետական ապարատը ամենաբարձր աստիճանով համագործակցել է ամենաստորին օղակի մեջ մտնող հանցավոր խմբավորումների հետ։ Ձևավորված խմբավորում է եղել և այդ խմբավորումից յուրաքանչյուրն իմացել է իր դերը, յուրաքանչյուրն իմացել է՝ այդ օրն ինչ պետք է անի, ինչ գործողություններ պիտի անի ու գիտակցել է այն ծանր հետևանքները, որ առաջացել են։ Նոր մեղադրանք պետք է առաջադրվի՝ սահմանադրական կարգը տապալելուց բացի, կատարվել են այլ հանցագործություններ, որոնց մեջ մարդիկ պետք է որպես մեղադրյալ ներգրավվեն և դրա ծավալը մեծացվի։

-Չորս միլիոն դոլար է վճարել Ռոբերտ Քոչարյանի կողմը, որ նա գտնվի ազատության մեջ։ Ինքը՝ երկրորդ նախագահը, դատարանում մի շարք փաստարկներ է բերել, թե ինչու չի կարող խոչընդոտել գործի քննությանը։ Դատախազությունը օրերս Վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջը կրկին կալանավորելն է Ռոբերտ Քոչարյանին։ Ի՞նչ կարող է անել Քոչարյանը 800 վկաների հետ, ինչպե՞ս կարող է խոչընդոտել արդարադատության իրականացմանը։

-Ես չեմ կարող ասել՝ 800-ի, թե 400-ի վրա կազդի։ Ես կարող եմ ասել ուղղակի, որ առանցքային վկաների և առանցքային փաստական տվյալներ տիրապետող անձինք, ովքեր կարող են գալ և ցուցմունքներ տալ, և դա իր շահերին չհամընկնի, այո, այդ մարդկանց նկատմամբ կոորդինացված, այս կամ այն անձի միջոցով ես ռեալ եմ տեսնում ներազդելու պրոցեսները, մանավանդ, որ իր ներուժն ու ֆինանսները բավարարում են։ Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մեծ հնարավորություններ ունի և գիտե՞ք սարսափելին որն է, որ տղաներն ու աղջիկը ունեցվածք ունեն, որոնց թվարկումը 3-4 էջ է՝ կոնկրետ հասցեներ են բերված։ Դա երեխաների ունեցվածքը չի, դա իրենն է։ Եվ խոսել այն մասին, թե գրավի վճարմանը հարազատներն են օգնել, օտարներն են օգնել, ոչ մի լավ բանի մասին չի խոսում։ Պահպանվել է քննությանը խոչընդոտելու հավանականությունը և որևէ խափանման միջոց, բացի՝ կալանքը, ի զորու չէ ապահովելու նրա պատշաճ վարքը։

-Հայտնի է, որ Արշակ Կարապետյանն է Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տվող անձանցից մեկը։ Քոչարյանի պաշտպանները համարում են, որ 12 հոգու ցուցմունքով հերքվում է Կարապետյանի ցուցմունքը։ Այսինքն՝ Քոչարյանի դեմ որևէ ցուցմունք չկա, ապացույց չկա, Միքայել Հարությունյանի արձակած 0038 հրամանից էլ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չի եղել, իր հրամանով չէ։ Գործում եղած ի՞նչ նյութերով է ապացուցվում, որ Քոչարյանը սահմանադրական կարգ է տապալել։

-Սահմանադրական կարգի տապալումը այս գործով հիմնավորված է։ 0038 հրամանը հենց սկսվում է այսպես․ «Ի կատարումն 23-ը փետրվարի, 2008 թվականի գերագույն գլխավոր հրամանատարի տված հանձնարարականի․․․»։ Եթե այդ հրամանը դնենք մի կողմ՝ ՀՀ-ում օրեր շարունակ զրահատեխնիկա, զինվորականներ, Արցախից զինվորներ, արկղերով զենք է բերվել Հայաստան, Մովսես Հակոբյանը․․․ ցուցմունքներ կան, և արկղերով զենք են բերել։ Հիմա եթե Ռոբերտ Քոչարյանը տեղյակ է, թե տեղյակ չէ, դա այնքան էլ էական չէ, դա էնպես չի, որ նախագահի պարագայում կարևոր է։ Բոլորի ցուցմունքում առկա է եղել։ Բոլոր զինվորականները ցուցմունք են տվել, որ այո՝ զորքը նպատակային չի տեղաշարժվել։ Այսինքն՝ այդ նպատակով զորք տեղաշարժելն արդեն հանցագործություն է։ Սահմանից զորք ես բերում ՀՀ մայրաքաղքում կենտրոնացնում, ընդ որում՝ կենտրոնացնում ես նաև այլ ուժերի հետ, որոնց հետ իրավունք չունես համագործակցելու, և եթե թույլ ես տվել գան, զենք ու զորքով կրակեն, ժողովրդի համար ստեղծեն էսպիսի վիճակ, իհարկե, պատասխանատուն դու ես։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Ռոբերտ Անանյան