Կարո՞ղ են կենդանիները Covid-19-ի վարակակիր լինել և վարակը փոխանցել մարդկանց. ԱՀԿ
«Covid19 վիրուսը հիմնականում փոխանցվում է մարդուց մարդուն, սակայն կենդանիներից վարակման դեպքեր նույնպես եղել են․ վարակված մարդկանց հետ առնչվելուց հետո որոշ կենդանիների (ջրաքիսներ, շներ, տնային կատուներ և վագրեր) մոտ հայտնաբերվել է Covid-19:
Կենդանուց մարդուն վիրուսի փոխանցման առաջին դեպքերն արձանագրվել են Դանիայում և Նիդերլանդներում, որտեղ ջրաքիսների ֆերմայի կենդանիները վարակվել էին աշխատակիցներից և վարակել այլ մարդկանց։ Այժմ հետազոտությունները շարունակվում են պարզելու, թե որ կենդանիներն են առավել խոցելի այս վիրուսի համար՝ ապագայում նոր բռնկումներից խուսափելու նպատակով»,- ասված է ԱՀԿ-ի ֆեյսբուքյան էջում: