Կորոնավիրուսով հիվանդ 11 հոգի տանը սպասում է, որ հիվանդանոց տեղափոխենք. Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 11:00
ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումները ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 10:58
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
01.07.2026 | 10:55
Կատարի ԱԳ նախարարը Դոհայում հանդիպել է ԱՄՆ բանագնացներին․ սպասվում է Կատար-Իրան հանդիպումը
01.07.2026 | 10:43
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
01.07.2026 | 10:29
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Պենզան․ հարձակման է ենթարկվել պաշտպանական գործարան
01.07.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 1-ի դրությամբ
01.07.2026 | 10:03
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.41%-ով և կազմել 3978.70 դոլար
01.07.2026 | 09:48
ՄԻՊ-ը կարևորում է ընտրելու իրավունքի սահմանափակման նախագծերի շուրջ հանրային քննարկումները
01.07.2026 | 09:33
Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր սպիտակագլուխ անգղի
01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Առողջապահության համակարգում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մնում է նույնը: Այսինքն՝ վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Իհարկե՝ բոլոր տեղերում կան 1-2 ազատ տեղեր, և կարողանում ենք դրանց հաշվին ծանր և ծայրահեղ վիճակում գտնվողներին տեղավորել: Ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների թիվը գումարային կազմում է 650 հոգի, նրանցից 44-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին»,- ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ շարունակվում է նոր հզորությունների մեծացումը. «Այսօր ես գնալու եմ տեսնեմ Սպիտակի և Մարտունու ԲԿ-ներում ծավալվող բաժանմունքները, որոնք հագեցած են լինելու անհրաժեշտ սարքավորումներով: Եվս մի կարևոր հանգամանք, թե քանի քաղաքացի է տանը սպասում հոսպիտալացմանը․ այսօր առավոտյան ժամը 9-ի դրությամբ՝ ունենք հոսպիտալացման սպասող ընդամենը 11 հոգի, որից 4-ը միջին ծանրության են, 7-ը՝ թեթև: Եվս մոտ 80 հոգի սպասում են տեղափոխման այնպիսի հիվանդանոցներ, որոնք զբաղվում են կորոնավիրուսով: Այս մասով վիճակը հարաբերականորեն կայուն է»:

Մանրամասները՝ տեսանյութում: