Հույս ունենք, որ Հայաստանը կկարողանա համագործակցության կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Վոլինկին. arminfo

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հայաստանն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի մասնակցելու ցանկացած պայմանագրի և միավորման, որոնք չեն հակասում նախկինում ստանձնած պարտականություններին: Այդ մասին arminfo-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը` անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրին:

Նա նշել է, որ ԵՄ-ն չի կարող փոխարինել Ռուսաստանին Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում, քանի որ ԵՄ-ն կախված է ՆԱՏՕ-ից: «Համաձայնագրի տեքստում նշվում է, որ դրա հոդվածները չեն հակասում այն պարտականություններին, որոնք Հայաստանը ստանձնել է այլ կազմակերպությունների առջև, այդ թվում` ԵԱՏՄ-ի»,- նշել է դեսպանը:

Պատասխանելով հարցին`  Հայաստանը կարո՞ղ է կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, Վոլինկինը նշել է, որ Հայաստանն, անկասկած, եզակի աշխարհա-քաղաքական դիրք ունի` գտնվում է Արևելքի և Արևմուտքի ճանապարհների խաչմերուկում: «Այդ պատճառով հասկանալի է մի կողմից Ռուսաստանի հետ դաշնակցական հարաբերություններ կառուցելու, մյուս կողմից` այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ գործընկերական հարաբերություններ զարգացնելու ձգտումը»,- ասել է նա:

Դեսպանը հույս է հայտնել, որ «և, և» բանաձևը կկարողանա փոխարինել Արևմուտքի նախկին`«կամ, կամ» մոտեցմանը, և Հայաստանը կկարողանա համագործակցության կամուրջ  դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև:

 

Առավել մանրամասնը՝ սկզբնաղբյուր կայքում: