2013 թ-ի «կամ-կամ»-ը Ռուսաստանի հետ համաձայնությամբ դարձել է «կամ և մի քիչ». Ավետիք Իշխանյանը՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ Ռուսաստանը հավանաբար գիտակցել է, որ չի կարող Հայաստանին  ֆինանսական աջակցություն ապահովել, ուստի համաձայնության են եկել՝  Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շուրջ:

«Եթե 2013 թվականին հարցը դրված է եղել «կամ-կամ», ապա այժմ Ռուսաստանի հետ համաձայնություն է եղել «կամ և մի քիչ», այսինքն՝ «կամ»-ը ԵՏՄ-ն է, «մի քիչ»-ը՝ Եվրամիությունը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Ավետիք Իշխանյանը նշեց՝ միամտություն կլինի կարծել, որ այս համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը կծաղկի եվրոպական որևէ երկրի պես:

«Հայաստանը բազմաթիվ պարտավորություններ ունի, որոնք այս տարիների ընթացքում չեն կատարվել: Արդյոք այս համաձայնագրով իրականություն կդառնա դատական համակարգի անկախության հարցը, իհարկե՛, ոչ»,- շեշտեց իրավապաշտպանը:

Ավետիք Իշխանյանն, ի դեպ, համոզված է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի դրույթների իրականացման հարցում մեծ դեր ունի Հայաստանի հասարակությունը:

«Հայաստանում բարեփոխումների հարցում հիմնական դերը հասարակությանն է, իսկ եթե հասարակությունը համակերպված է, ապա ցանկացած եվրոպական երկիր չի կարող մեր փոխարեն իրավիճակ փոխել: Նրանք կարող են ընդամենը աջակցել այն ուժին, որը կարող է բարեփոխումներ իրականացնել»,- հավելեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան