Հայաստանի ապագան` «ձախողակների ակումբում»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չնայած Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ ԵՏՄ-ին անդամակցելով` Հայաստանը միայն շահել է և առաջիկայում դա ավելի տեսանելի է դառնալու, ԵՏՄ երկրների  մակրոտնտեսական ցուցանիշների միտումներն ու  դրանց վերաբերյալ ԱՄՀ 2017թ.-ի ապրիլյան զեկույցում ներկայացված  կանխատեսումներն այլ հեռանկար են ուրվագծում:

Նախ` անդրադառնանք ԵՏՄ-ի լոկոմոտիվ երկրին` Ռուսաստանի Դաշնությանը: ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից  կիրառված պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանում 2015թ.-ին արձանագրվել է -2.8%, իսկ 2016թ.-ին` -0.2% տնտեսական անկում:  Առաջիկա 5 տարիներին լավագույն դեպքում ՌԴ տնտեսական աճը կհասնի 1.4-1.5%-ի, ինչը  հեռանկարային կամ առաջանցիկ զարգացումներ չի խոստանում:

ԵՏՄ-ի հաջորդ ամենազդեցիկ երկրի` Ղազախստանի տնտեսական աճի տեմպերը ընդհուպ մոտեցել են 2009թ.-ի ճգնաժամային մակարդակին՝ 2015-2016թթ. ընթացքում կազմելով 1.2 և 1.1%, իսկ արդեն  2017թ.-ին սպասվում է 2.5% աճ:   Ինչ վերաբերում է ինֆլյացիային, ապա 2016թ.-ին այն հասել է 14.6%-ի:

Եվրասիական ընտեսական միությունում Հայաստանի մյուս գործընկերոջ` Բելառուսի տնտեսական աճը 2015 և 2016 թթ. ընթացքում եղել է 3.8, և 3,0 իսկ 2017թ.-ին սպասվում է -0.8%-անոց անկում: Այսինքն` կրկին որևէ դրական ազդանշան չկա:

ԵՏՄ կազմում Ղրղըզստանը միակ երկիրն է, որը  ուշ անդամակցած լինելով` հարաբերականորեն բարձր աճի տեմպեր ունի` 2015-2016թթ. ընթացքում այն գրանցել է 3.5 և 3.8% աճ և այս միտումներն առաջիկայում կշարունակվեն, սակայն դրանից  Հայաստանի տնտեսությունը բացարձակապես ոչինչ չի շահի:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին անդամակցած Հայաստանի ցուցանիշներին,  դրանք որոշակիորեն կրում են  եվրասիական գործընկերների բացասական աճի ազդակները, ապա 2015թ.-ին մեր երկրում  տնտեսական աճը կազմել է 3.0%, իսկ 2016թ.-ին 0.2%: Առաջիկա երկու տարիների համար  էլ կանխատեսվում է ընդամենը  3 տոկոսանոց աճ: 

 

Աղյուսակ 1

ԵԱՏՄ երկրների իրական ՀՆԱ-ն

(տարեկան տոկոսային փոփոխություն)

 

  Միջին

1999-2008

2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 Կանխատեսումներ
2017 2018 2022
Ռուսաստան 6.9 –7.8 4.5 4.0 3.5 1.3 0.7 –2.8 –0.2 1.4 1.4 1.5
Հայաստան 10.5 –14.1 2.2 4.7 7.1 3.3 3.6 3.0 0.2 2.9 2.9 4.0
Բելառուս 7.5 0.2 7.8 5.4 1.7 1.0 1.8 –3.8 –3.0 –0.8 0.6 2.0
Ղազախստան 8.7 1.2 7.3 7.5 5.0 6.0 4.3 1.2 1.1 2.5 3.4 4.6
Ղրղըզստան 4.7 2.9 –0.5 6.0 –0.1 10.9 4.0 3.5 3.8 3.4 3.8 5.4

 

Աղյուսակ 2

ԵԱՏՄ երկրների սպառողական գների ինդեքսը

(տարեկան տոկոսային փոփոխություն)

 

  Միջին

1999-2008

2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 Կանխատեսումներ
2017 2018 2022
Ռուսաստան 19.8 11.7 6.9 8.4 5.1 6.8 7.8 15.5 7.0 4.5 4.2 4.0
Հայաստան 3.3 3.5 7.3 7.7 2.5 5.8 3.0 3.7 –1.4 2.0 3.5 4.0
Բելառուս 49.1 13.0 7.7 53.2 59.2 18.3 18.1 13.5 11.8 9.3 8.7 6.0
Ղազախստան 9.3 7.3 7.1 8.3 5.1 5.8 6.7 6.7 14.6 8.0 7.2 4.4
Ղրղըզստան 11.2 6.8 8.0 16.6 2.8 6.6 7.5 6.5 0.4 3.6 5.2 5.0